Ֆրանսիացի հայտնի կինոդերասան Պիեռ Ռիշարը հուշերի գիրք է գրել եւ այն վերնագրել է կինոկատակերգության վերնագրով՝ «Ես ոչինչ չգիտեմ, բայց ամեն ինչ կասեմ»։ Գիրքը գրելու աշխատանքում դերասանին օգնել է լրագրող եւ կինովավերագրող Ժերամի Էմբերը։ Դերասանն իր հուշերում մասնավորապես պատմում է, թե ինչպես է ինքը դուրս եկել հարուստ ընտանիքից եւ ընտրել կինոդերասանի ուղին։ Դերասանը ծնվել է տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում։ Մանկությունն անցել է պապի ընտանիքում, ով ծագում ազնվանական տոհմից էր։ Չափահաս դառնալուց հետո Պիեռը մասնակցում է դրամատիկական կուրսերի։ Չնայած հարուստ պապիկը դեմ էր այս ընտրությանը, այնուամենայնիվ Պիեռը համառորեն գնում է դեպի իր նպատակը՝ առանձնանում ընտանիքից։ Թատրոնից բացի Պիեռը ստիպված է լինում պարել կաբարեներում։ Հետակայում նա խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ձախողակները», «Հայրիկները», «Ծակոց հովանոցով», «Վերելակից ձախ»։ Դերասանին, սակայն մեծ ճանաչում բերեցի «Խաղալիքը» ֆիլմը, որտեղ նա խաղացել է լրագրող Ֆրանսուա Պերենի դերը։
Աշխեն Քեշիշյան