Քաղաքականություն

Կարգ խախտելը կարգ խախտելով «ուղղողը» 

Կարգ խախտելը կարգ խախտելով «ուղղողը» 

Նիկոլն ասել է, չէ՞, որ ամեն կիրակի պատարագի է մասնակցում մեղքերը քավելու նպատակով: Հետաքրքիր է, թե ով է հուշել նրան այդ գաղափարը: Որովհետև մինչև Վեհափառին ու, ըստ այդմ, եկեղեցուն պատերազմ հայտարարելը, ինքը ոնց որ թե պատարագներին խիստ հազվադեպ էր մասնակցում: Ինչը նշանակում է, որ ինքը ոնց որ թե մեղքերը քավելու խնդիր չուներ: Իսկապես, եթե նման մտայնություն ունենար, ապա պետք է որ ընդուներ իր ամենամեծ՝ պատերազմում իր, իբրև թե «չշշկռվելիք» գերագույն հրամանատարությամբ, խայտառակ պարտության մեղքը: Բայց եթե թիվ մեկ պատասխանատվությունը չի հանգեցնում թիվ մեկ մեղավորության, ապա մեղքերի քավումն էլ ընդամենը ֆիկցիա է՝ հերթական անգամ մարդկանց աչքերին թոզ փչոցի: Վստահ եմ, որ եթե իրեն հաջողվի, նախ, հասնել առաջին նպատակին՝ կաթողիկոսչի հրաժարականին, իսկ այնուհետև նաև գլխավոր նպատակին՝ ԱԺ ընտրությամբ վերարտադրմանը, ապա արագ կմոռացվեն թե՛ մեղքերը և թե՛ դրանք քավելու մտադրությունը:
Կարծում եմ, որ առաջին նպատակին հասնելու համար ինքը ստիպված է ճշգրտումներ մտցնել իր նասխնական ծրագրում: Որովհետև սկզբնական տարբերակն այն էր, որ ամուսնացյալ որևէ քահանա պետք է նշանակվեր հայոց եկեղեցու ժամանակավոր ղեկավար՝ կաթողիկոսի թե այլ պաշտոնի՝ ինքը կիմանար: Հենց նշանակվեր, քանի որ եկեղեցական կանոնակարգով այդ բնույթի ընտրություն տեղի ունենալ չէր կարող: Եվ, ինչպես ասել եմ ժամանակին, դա պետք է լիներ Տեր Արամը: Ով մի քանի ամիս առաջ մասնակցել էր Հակոբյան Աննայի «ինքնակրթվելու» դասընթացին (կամ դասընթացներին): Բայց Նիկոլը, վստահաբար, չի պատկերացրել, որ այդ քահանան կարգալույծ կարվի: Իսկ կարգալույծ քահանան չի ընդունվի եկեղեցու կողմից՝ թեկուզ թիկունքին նիկոլանմանների հսկայական բազմություն լիներ: Ու այդ պատճառով գործի է գցել, ենթադրաբար, կոմպրոմատային մեթոդը: Ու դա շնորհից արդեն իր կողմն է գրավել երկու թեմակալ առաջնորդների:   

Դրանցից մեկը, ինչպես «Հրապարակ»-ն է գրել, Վայոց Ձորի թեմի «բիզնեսմեն» առաջնորդ Աբրահամ սրբազանն էր: Երկրորդը Մասյացոտնի (Արարատի մարզում) թեմի առաջնորդ Գևորգ սրբազանն էր: Երկու ղեկավարներն էլ խախտել են վեհափառին հպատակվելու կարգը, ինչը նրանց դրական չի բնութագրում: Ստացվում է, որ տասնամյակներ առաջ չամուսնանալու կարգ խախտած կաթողիկոսի դեմ հանելով թեմերի ղեկավարներին՝ ստիպում է նրանց խախտել այդ կարգի մեկ այլ դրույթը: Պատկերացնում եք, չէ՞, կարգ խախտելու դեմ արշավը կազմակերպվում է մեկ այլ խախտումով: Թե ինչպես է դա տեղավորվում եկեղեցին բարեփոխելու գործընթացում՝ տեղյակ է միայն դրա հեղինակը: Իմ կողմից ասեմ, որ որևէ ձևով էլ չի տեղավորվում, սակայն Սահմանադրություն խախտած պաշտոնյայի համար եկեղեցական կարգ խախտելն ինչ է, որ ինքը չգնա դրան: Ուղղակի որպես մարդ, ով արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ ամեն առավոտյան Տերունական աղոթք է իր մտքում գրաբարով արտասանում, չեմ կարող հարգել նման «սրբազանների»: Եվ կոչ եմ անում բոլոր հավատացյալներին նույն վերաբերմունքն ունենալ դրանց նկատմամբ: Իսկ Վայոց Ձորի ու Արարատի մարզերի բնակիչներին՝ նաև համապատասխանաբար դրսևորել այն իրենց կյանքում: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image