Հասարակություն

Վարդենիսում արցախցիներին փորձում են հետ պահել հանրահավաքից

Վարդենիսում արցախցիներին փորձում են հետ պահել հանրահավաքից

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ Վարդենիսում այսօր հայտարարած հանրահավաքից հաշված ժամեր առաջ համայնքապետարանից կապ են հաստատել Վարդենիսում բնակվող արցախցի ընտանիքների հետ եւ 17։30-ին հրավիրել մշակույթի տուն՝ իբր ինչ-ինչ հարցեր կան քննարկելու։ Մեզ զանգահարած արցախցին, որը չցանկացավ ներկայանալ, հայտնում է, որ հենց այս րոպեներին՝ Վարդենիսի մշակութային տանը խմբերով արցախցիներ են սպասում, թե ինչու են իրենց հանրահավաքից կես ժամ առաջ որոշել «ժամադրել» ։ Նրանք կասկած չունեն, որ տեղի իշխանությունները այդպիսով փորձում են արցախցիներին հետ պահել հանրահավաքից, որը պետք է տեղի ունենա 18.00-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image