Այսօր՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Սադաթլի գյուղում Յ.Բաղիրովի վարած Mercedes մակնիշի միկրոավտոբուսը կորցրել է կառավարումը եւ շրջվել։ Տեղեկությունը հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ երկրի ՆԳՆ-ին հղումով:
Միջադեպի հետևանքով ավտոբուսի երկու կին ուղևոր մահացել է, ևս մի քանի մարդ վիրավորվել է և տեղափոխվել շրջանային հիվանդանոց:
Նշվում է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն։