Այլ

Հանդիպել էին կոստյումն ու առանց կոստյումի մարդը

Հանդիպել էին կոստյումն ու առանց կոստյումի մարդը

Թրամփ-Զելենսկի աղմկահարույց հանդիպումը չի իջնում միջազգային ազդեցիկ լրատվամիջոցների և համացանցի, այդ թվում՝ հայկական հատվածի էջերից:
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
Զելենսկու հանդեպ համակրանք չունեմ. ավելին՝ համարում եմ նույնպիսի խղճուկ ու ձախողակ, որպիսին Փաշինյանն է:

Երկիրը ու երկրի գլխավոր արժեքին՝ մարդուն վարի տված մարդիկ են նրանք:
Բայց չեմ հասկանում հայկական համացանցային ու փորձագիտական տիրույթում դրսևորվող հրճվանքը, թե բա ԱՄՆ նախագահը հասել է Նիկոլենց դռներին: Զելենսկուն էլ ելքի դուռ է ցույց տվել՝ ազդարարելով այն, որ Արևմուտքը սիրո խոստովանություններին այնքան էլ լուրջ չի վերաբերվում:
Թրամփի մասին. նա իրեն բավականին քաղքենի պահեց, այնքան ակնհայտ ռուսամեծար:
եթե պատկերավոր, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների նախագահների տապալված ու սկանդալային բանակցությունները կարելի է բնորոշել իբրև հանդիպում կոստյում կրող մեկի, որը մարդկային չպահեց իրեն, և կոստյում չկրող անձի միջև, որը մարդկայնորեն պահեց իրեն:

Զելենսկուն ծաղրեցին, թե բա՝ չունես կոստյու՞մ.. ինքն էլ հեգնեց՝ ունեմ, մի քիչ թանկ, մի քիչ՝ էժան:
Կոստյումը ոչ մեկին չի զարդարի, եթե ինքը մարդ չէ: Հայտնի առածն է հուշում:
Թրամփը շքեղ կոստյումով էր, բայց պատերազմող, թեկուզ անելանելի վիճակում գտնվող նախագահին՝ ի տես աշխարհի նվաստացրեց:
Զելենսկին, համենայն դեպս, իրեն ավելի ձիգ ու կոռեկտ պահեց, քան Նիկոլը, օրինակ՝ Լուկաշենկոյի հետ նույն պատերազմական թեմայով վիճաբանության ժամանակ: Ու չկոտրվեց մեծ հաշվով:
Դիվանիգիտությունը հաղթեց էմոցիային:
Իրեն անշնորհակալ լինելու մեջ մեղադրող ամերիկացի առաջնորդներին արձագանքելով, ավելի ուշ ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նա շնորհակալություն հայտնեց թե՛ իրեն հանդիմանող Թրամփին ու փոխնախագահ Վենսին, թե՛ ամերիկացի ժողովրդին:
Բայց դիպվածն արդեն ելակետային էր դարձել. Թրամփը կասեցրեց ռազմական օգնությունը Կիևին և մինչև այդ էլ զգուշացրեց, առանց ԱՄՆ-ի օժանդակության չէիք լինի՝ Զելենսկի և Ուկրաինա:
Ուկրաինան դեռ կա. այո՝ շատ վատ վիճակում, թեկուզ:
Բայց կոստյումը երբեք չի հաղթել մարդուն:
Եթե, իհարկե, դերերով չփոխվեն...

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image