Քաղաքականություն

«Մեծարգո վարչապետը» մեզ թույլատրել է հեղափոխություն անելը

«Մեծարգո վարչապետը» մեզ թույլատրել է հեղափոխություն անելը

Այո, որքան էլ զարմանալի հնչի, ՀՀ «մեծարգո վարչապետը» հայաստանցիներին թույլատրել է հեղափոխություն անել: Ինքն ասել է, չէ՞, որ «հեղափոխություն չարեցիք, ուրեմն համաձայն եք, որ առանց Արցախի հարցը փակելու խաղաղություն չենք ունենա»: Ինչը նշանակում է, որ եթե անեինք, ապա ինքը դեմ չէր լինի: Իսկ եթե հարցին մոտենանք ավելի լուրջ, չենք կարող չտեսնել, որ այս միտքը պոպուլիստական բնույթի է՝ բաղկացած երկու մասից: Առաջին մասն այն է, որ երբ «մեծարգոն» հրաժարվում էր Արցախից՝ իր «սիրելի» ժողովուրդը հեղափոխություն չարեց: Դա, բնականաբար, կեղծիք է. պատերազմում «չշ՛շկռվելիք գերագույնի» հրամանատարությամբ խայտառակ պարտության փաստը բարձրաձայնելուց հետո ժողովուրդը փորձեց կյանքի կոչել իր խոստումը: Հիշում եք, չէ՞, «դուխով» ժամանակ խոստանում էր դուրս գալ հրապարակ՝ «հպարտ»   քաղաքացիների դատաստանին արժանանալու նպատակով: Բայց նման խոստում տված անձը թաքնվել էր ինչ-որ բունկեըում ու վրեժի էր կոչում իր անգլուխ ու անհայրենիք հետևորդներին: Չիմանալով, որ բունկերում է՝ գիշերը կառավարության շենքը մտնելը հեղափոխության փորձ չէր, բա ի՞նչ էր: Էլ չասած 2021-2024 թթ.-ին երեք անգամ փողոցներ դուրս գալու ու պաշտոնից հեռանալու կոչեր անելու մասին: Ու երեք անգամ էլ այն բռնի մեթոդներով ճնշելու մասին՝ ի տարբերություն Ռադիոտան դուռն իր կողմից ջարդելու, ինչը ՀՀ երրորդ նախագահի կողմից արձագանքի չարժանացավ: Ու ինքն էլ դրանից ոգևորվելով՝ ի վերջո ստիպեց նրան կամավոր պաշտոնանկ լինել:

Դա՝ մեկ, և երկրորդ. էն գլխից քաղաքականապես սխալ ու անընդունելի է առանց Արցախի հարցը փակելու խաղաղություն չունենալու պնդումը: Որովհետև Արցախի հարցը փակելը չի հանգեցնելու խաղաղությանը՝ որքան էլ այդ մասին հայտարարի «մեր մեծարգոն»: Որովհետև պարտվողական խաղաղությունը կիսատ մնալ չի «սիրում». այն կա՛մ վերածվում է ամբողջական կապիտուլյացիայի, կա՛մ ազատագրական պայքարի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրեն թվում է, թե իր վարչապետությունը շարունակվելու է ավելի քան երկու տասնամյակ՝ հիշենք 2050 թ.-ի վերաբերյալ ծրագրերը, ուրեմն իր մտածողությամբ առաջնորդվելու դեպքում մնում է առաջինը: Հատկապես որ մեր դեմ կանգնած է ոչ թե քաղաքակիրթ որևէ եվրոպական երկիր, այլ թյուրքախոս բռնատիրական երկրներից մեկը: Իսկ թե ինչպիսի վարք են դրսևորում այդպիսի պետությունները՝ լավ հայտնի է պատմությունից: Անդրադառնանք թեկուզ Սիրիայի օրինակին. նախագահ Բաշար ալ-Ասադին պաշտոնանկ անելուց հետո Թուրքիայի հովանավորությունը վայելող նոր իշխանությունը սկսեց ցեղասպանություն իրականացնել այլադավան արաբների նկատմամբ: Գործը հասավ նրան, որ նույնիսկ Իսրայելը թիկունք կանգնեց դրանցից մեկին՝ երկրի հարավում բնակվող դրուզներին: Դրուզներն (արաբ.՝ դուրուզ), ըստ Վիքիդարանի, մահմեդական կրոնի շիա ուղղության իսմայիլական աղանդի ուրույն ճյուղավորման հետևորդ արաբներ են: 

Այնպես որ որքան էլ ոչ «մեծարգո» վարչապետը «կեցցե»-ների տեսքով մանտրաներ արտասանի՝ դրանից իրականությունը չի փոխվելու: Խոսքն, իհարկե, իրական իրականության մասին է, և ոչ թե իր կողմից երկնած, սեփական իրականության մասին: Իսկ իրական իրականության դեպքում շատ ավելի իրատեսական կլիներ ոչ թե պարտվողական խաղաղությանը «կեցցե» ասելը, այլ թշնամու բոլոր պահանջները բավարարելուն ու պարտվողականությանը: Ինչպես նաև մեր ազգը հավաքական մանկուրտի վերածելուն ու ազգային արժանապատվությունը կորցնելուն: Եվ վերջապես՝ Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջանի» կամ թուրքական վիլայեթի վերածելուն…

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image