Քիչ առաջ «Հրապարակի» կայքում լուր էր տեղադրվել, որ Լաչինի միջանցքը բացվել է և հումանիտար բեռները թույլ են տվել անցնել: Ցավոք լուրը սկեղծ էր, միջանցքը առաջվա պես փակ է։ Գուցե իշխանական աղբյուրները նման լուրերով փորձում են մեղմել փողոց դուրս եկած քաղաքացիների դժգոհությունը:
Մեզ հաջողվեց պարզել, որ բեռնատարների վարորդները գտնվում են Սյունիքում և մեքենաները ոչ մի մետր չեն շարժվել, առաջվա պես Կոռինձորում են:
«Հրապարակի» խմբագրակազմը ներողություն է խնդրում իր ընթերցողից, որ ակամա ապատեղեկատվություն է տարածել, այս լարված պահին ցանկալին իրականության տեղ ընդունելով։ Նյութը մեր կայքում մնացել է մոտ 5 րոպե, իսկ տեղեկությունը ճշտելուն պես հեռացվել է: