Այլ

Վրաստանում առևանգված Ռուսաստանի քաղաքացու մարմինը հայտնաբերվել է

Վրաստանում առևանգված Ռուսաստանի քաղաքացու մարմինը հայտնաբերվել է

Մեստիա մունիցիպալիտետի Նակրա գետում: Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ հունվարի 5-ին չարագործները կողոպտել են Զուգդիդիից Մեստիա մեկնող երկու օտարերկրյա քաղաքացիների։ Նրանք հափշտակել են բջջային հեռախոսները, իսկ տուժածներից մեկին՝ 1986թ. ծնված Վ. Ս. -ին, գնդակահարել են: Հանցագործությունը թաքցնելու համար չարագործները հետագայում մարմինը նետել են գետը և փախել։

«Քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալներին», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ: Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Ավելի վաղ վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը հայտնել էր, որ հասանելիություն է ստացել տուժած կնոջ ցուցմունքներին, որում ասվում է, որ հարձակվողները ցանկացել են առևանգել նրան, սակայն ամուսինը դիմադրություն է ցույց տվել: Արդյունքում նրա վրա կրակ են բացել։

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

1 օր ջուր չի լինելու

1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...

×
Gallery Image