Հասարակություն

Հրանտ Բագրատյանը ջախջախիչ հաղթանակ է տարել դատարանում

Հրանտ Բագրատյանը ջախջախիչ հաղթանակ է տարել դատարանում

Երեք տարի  շարունակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դատարաններում կռիվ էր տալիս իր կենսաթոշակի համար, եւ, ահա` ապրիլի 7-ին այդ վեճը վերջնականապես հանգուցալուծվել է։ Բանն այն է, որ Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Ն-0427-I որոշման 3-րդ կետի համաձայն, Հրանտ Բագրատյանին՝ որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, պետք է վճարվի հատուկ թոշակ, որը բարձր է սովորական կենսաթոշակից, սակայն Միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվում էր վճարել նախկին վարչապետին հասանելիք թոշակը։  Բագրատյանը հայցադիմում է ներկայացրել դատարան եւ պահանջել` պարտադրել Ծառայությանը նշանակել իրեն օրենքով հասանելիք թոշակը:

Պատասխանողը պնդել է, որ իրենք օրենքով են առաջնբորդվել` հայցվորին նշանակելով տարիքային կենսաթոշակ: Սակայն Վարչական դատարանը գտել է, որ հայցվորի պահանջն օրինական է եւ բավարարել էր հայցապահանջը: Հետո վերաքննիչ վարչական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումը` բավարարելով Սոցիալական ծառայության վերաքննիչ բողոքը: Իսկ Վճռաբեկ դատարանը երկու տարի հետո՝ ապրիլի 7-ին ՀՀ նախկին վարչապետի վճռաբեկ բողոքը բավարարել է, բեկանել է՝ վերաքննիչ վարչական դատարանի 2023 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը, օրինական ուժի մեջ թողնելով 2022 թ. օգոստոսին կայացված վարչական դատարանի որոշումը:
Այսպիսով, Հրանտ Բագրատյանը հասնելով մինչեւ Վճռաբեկ դատարան՝ հաղթել է նախարարությանը, եւ այժմ պետությունը պարտավոր է կատարել դատարանի որոշումը եւ Բագրատյանին վճարել այն կենսաթոշակը, որը հայցվոր կողմը պահանջում էր։ Ըստ ամենայնի, նման որոշումները հետադարձ ուժ ունեն եւ Բագրատյանը պետք է ստանա նաեւ նախորդ տարիների չվճարված տարբերությունը։ Բագրատյանի ներկայացուցիչը` Արթուր Տալանյանը հաստատեց տեղեկությունը, որ դատական կարգով հասել են վերջնական արդյունքի, սակայն այլ հարցերի պատասխանել հրաժարվեց։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image