Արագածոտնի մարզ կատարած նախընտրական այցը Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում է:
Հանդիպումների ընթացքում քաղաքացիներից մեկը վարչապետին հարց է ուղղել՝ արդյոք ընդունելի է համարում, որ դասաժամի ընթացքում դպրոցականները ներգրավված են նախընտրական միջոցառումներին։ Նշվել է, որ ինչպես Քուչակում, այնպես էլ Ապարանում հավաքվածների մեծ մասը դպրոցականներ էին, որոնցից շատերը ճանապարհների երկայնքով կանգնած էին դրոշներով։