Հասարակություն

Ակնալճում ու Արշալույսում «մեկումեջ ջրում են»․ կա ապագա

Ակնալճում ու Արշալույսում «մեկումեջ ջրում են»․ կա ապագա

Արմավիրի մարզի Արշալույս և Ակնալիճ գյուղերի գյուղապետերը դիվանագիտական պատասխան են տալիս՝ շաբաթ օրվա ակցիայից հետո ոռոգման ջուր տվե՞լ են, թե՞ ոչ։ «Մեկումեջ ջրում են, տեղ կա, որ կա, տեղ կա, որ ոչ»,-ասաց Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը։ Ի՞նչ է նշակակում՝«մեկումեջ ջրել»։ Զարզանդ Գրիգորյանն ասաց․ «Ես գյուղի լեզվով եմ ասում»։

Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյան էլ ասաց․«Հիմա էս պահին դրական միտումներ եմ տեսնում, Որոշ հատվածում լուծվել է, որոշ հատվածում դեռ մնում է»։

Ի դեպ, Գևորգ Միսակյանը պարբերաբար ասում էր՝ իրենց գյուղից 3 մարդ է մասնակցել ակցիային։

Արմավիրի մարզի Ակնալիճ և մի քանի այլ գյուղերի բնակիչները շաբաթ օրն առավոտից փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը։ Գյուղացիներն ասում էին, որ ոստիկանները իրենց պարբերաբար վստահեցնում են, թե պատասխան տվողները «հեսա գալում են»։ Սպառնացին, որ եթե ջուր չտան, ամբողջը փակելու են։ «Բան չեն ասում, կոնկրետ բան ասող չկա։ Մարզպետն էլ ա եկել, պարոն Փաշինյանն էլ ա եկել, եկավ, գնաց հաջորդ օրվանից ջուրը կտրվավ»,-ասաց արտանիշցի տղամարդը։ «Ընտրինք իրան ,ֆսյո, ջուրը կտրվավ»,-ասաց ցուցարարներից մեկը։ Նրանց վիճակը կարելի է պատկերացնել․ գյուղատնտեսական աշխատանքներ 40+ ջերմաստիճանի պայմաններում՝ առանց ոոգման ջրի։

Նշենք, որ Արմավիրի մարզը, որի գյուղերի բնակիչները բողոքում էին ոռոգման ջրից, հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում ՔՊ-ին տվել են 63․20 տոկոս։ Պատահական չէ, որ անջուր Արմավիրի մասին նյութերին ֆեյսբուքում արձագանքում էին հեգնական և անգամ՝ սարդոնիկ։«Առանց ջուր ապագա կա, կա ապագա»։

Ի դեպ, փորձեցինք խոսել նաև Վաղարշապատի ՋՕՄ նախագահի հետ, բայց գործավարուհին ասաց, որ գնացել է տեղերում ուսումնասիրությունների։ Համարն էլ չտվեց, մեկնաբանելով, թե ՋՕՄ նախագահը «սթրեսների» մեջ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image