Մինչ հայկական ֆուտբոլային աշխարհը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը` հայկական ֆուտբոլը տապալելու համար, մեր տեղեկություններով՝ նա ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլեւ, հակառակը՝ այս օրերին զբաղված է իր դիրքերն ամրապնդելով: Նա ամեն ինչ անում է ՈՒԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) գործկոմում ընտրվելու համար։ Ֆուտբոլային անցուդարձից եւ ՀՖՖ-ից լավատեղյակ աղբյուրն ասում է՝ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք ՈՒԵՖԱ-ում «մարդ ունենալ», եւ այդ մարդը հայկական ֆուտբոլին մեծապես վնասած Մելիքբեկյանն է: «Մելիքբեկյանն ամեն ինչ անում է, որ այնտեղ հայտնվի` իր կապերն է օգտագործում ՈՒԵՖԱ-ի ղեկավարի հետ: Մենք լսել ենք, որ ինքը լինելու է գործկոմի կազմում: Ճիշտ է` Հայաստանն առաջին անգամ է լինելու այնտեղ, եւ դա լավ է, բայց հարց է առաջանում՝ ՀՖՖ-ն ղեկավարել չկարողացող Արմեն Մելիքբեկյանը ո՞նց է այնտեղ աշխատելու»։ Իսկ ՈՒԵՖԱ-ի գործկոմում լինելը նաեւ նյութական իմաստ ունի` գործկոմի անդամները տարեկան 200 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ են ստանում: Գործկոմի կազմը 7 անձից է կազմված, այժմ հավակնում է 10 թեկնածու: Ընտրությունը կայանալու է ապրիլի 3-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` ՈՒԵՖԱ-ի 49-րդ կոնգրեսում։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ ար...
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ...
×
❮
❯