Գրել ենք, որ տելեգրամյան ալիքները տարածում են տեսանյութեր, թե ինչպես են «Հզբոլլահի» անօդաչուները հարձակում գործում Իսրայելի ռազմական օբյեկտների վրա։
Ինչպես նշել է հրեական պետության Շտապ օգնության ծառայությունը (MADA), գնդակոծության հետևանքով առնվազն երկու մարդ վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծանր է:
Գերատեսչության տվյալներով՝ 30-ամյա տղամարդու վիճակը ծանր է։ Նա գլխի հատվածում բեկորային վնասվածք է ստացել ու այժմ անգիտակից վիճակում է, գրում է The Times of Israel-ը։
Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, հարձակումն իրականացրել է «Հզբոլլահ»-ը և ներգրավվել է երկու անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը որսացել է ՀՕՊ-ը։
Ynet-ը, հղում անելով Լիբանանից ստացված հաղորդագրություններին, գրում է, որ առնվազն երեք անօդաչու թռչող սարք է ներխուժել Իսրայելի օդային տարածք։
«Հըզբոլլահ»-ի հայտարարության մեջ ասվում է, որ խմբավորումը հարձակողական անօդաչու թռչող սարքերի «երթ» է ուղարկել Իսրայելի հյուսիս:
Դրանից քիչ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ իսրայելական կործանիչները հարձակվել են «Հզբոլլահ»-ը ռազմական օբյեկտների վրա՝ Լիբանանի հարավում, ինչպես նաև Ալ-Խիամ շրջանում։