Քաղաքականություն

ԳՇ պետը պաշտոնանկ կարվի. հայտնի է փոխարինողի անունը

ԳՇ պետը պաշտոնանկ կարվի. հայտնի է փոխարինողի անունը

Պաշտպանական գերատեսչությունում կադրային ռակիրովկաները շարունակվելու են։ Անգամ խոսում են, որ մոտ ապագայում պաշտոնանկ կարվի նաեւ 2022 թվականի հուլիսին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված Էդվարդ Ասրյանը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր ճաշակով եւ նախընտրություններով զինվորական էլիտա է ձեւավորում, նա ունի նաեւ ապագա ԳՇ պետի իր թեկնածուն, ում այսօր նշանակել է ԳՇ պետի տեղակալ, խոսքը Արթուր Երոյանի մասին է՝ Պապիկյանի ամենամերձ զինվորականներից մեկը, որ մինչ այսօրվա նշանակումը զբաղեցնում էր պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնը։

Երոյանի մասին ՊՆ-ում, այդուհանդերձ, ասում են՝ ճանապարհ անցած զինվորական է, սակայն միեւնույն ժամանակ ավելացնում, որ ԳՇ պետ նշանակվելու համար դեռ ճանապարհ ունի անցնելու։ 

Նշենք, որ այսօր պաշտոնապես հայտնի դարձավ նաեւ, որ Կամո Քոչունցը ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Դեռեւս մի քանի օր առաջ մենք գրել էինք ՊՆ-ում սպասվող պաշտոնանկությունների մասին, մեր տեղեկություններով վարչակարգը նախաձեռնել է  ռուսական հետքը մաքրելու գործընթաց եւ որոշել սեփական ճաշակով զինվորական էլիտա ձեւավորել։

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image