Այլ

Կվերադառնա՞ ՌԴ-ն միջազգային ֆուտբոլի ասպարեզ. ՀՖՖ-ի արձագանքը 

Կվերադառնա՞ ՌԴ-ն միջազգային ֆուտբոլի ասպարեզ. ՀՖՖ-ի արձագանքը 

Գրել ենք, որ սեպտեմբերի 11-ին Տիրանայում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ռուսաստանի՝ միջազգային մրցաշարերին վերադառնալու հարցը։

Ռուսական ԶԼՄ-ները նույնիսկ հրապարակել էին այն երկրների ցանկը, որոնք դեմ կամ կողմ են արտահայտվել ռուսաստանյան թիմերի՝ եվրոպական մրցաշարարերին վերադառնալուն: Նախնական տեղեկությամբ, Ադրբեջանը ևս աջակցել էր այդ գաղափարին, սակայն ավելի ուշ այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես եկավ հերքում՝ նշելով, որ լուրն իրականությանը չի համապատասխանում, Ադրբեջանը չի մասնակցել այդ հանդիպմանը, ինչպես նաև չէր կարող մասնակցել քննարկմանը, քանի որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ չունի: 

Հիշեցնենք, որ ռուսական թիմերը որակազրկվել են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերից 2022 թվականի փետրվարի 28-ին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո։

Հայտնի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այս տարվա ապրիլին քառամյա ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում: Հաշվի առնելով այս հանգամանքը, կապ հաստատեցինք ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ՝ հասկանալու, արդյո՞ք Մելիքբեկյանը մասնակցել է Տիրանայում կայացած վերոնշյալ քննարկմանը և ի՞նչ դիրքորոշում է հայտնել հայկական կողմը Ռուսաստանի՝ միջազգային մրցաշարեր վերադառնալու հարցի կապակցությամբ.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ ի կողմից չի ստացել Ռուսաատանի վերադարձի վերաբերյալ որևէ հարցում, դիրքորոշման պարզաբանում: ՈւԵՖԱ ի գործադիր կոմիտեն ընհանրապես  նման քնարկումներ անդամ ազգային ֆեդերացիաների հետ չի անում: Նման հարցերը քննարկվում են բացառապես ՈւԵՖԱ ի գործադիր կոմիտեում, որի անդամ է հանդիսանում նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը»,-«Հրապարակի» հետ զրույցում ասաց ՀՖՖ փոխնախագահը:

Սակայն, ըստ Նիկողոսյանի, ՀՖՖ նախագահը անձնական պատճառներով ( մահացել է Արմեն Մելիքբեկյանի հայրը - խմբ.) չի մասնակցել սեպտեմբերի 11 ին կայացած նիստին:

Իսկ մեր այն հարցին, թե ի՞նչ անձնական դիրքորոշում ունի խնդրո առարկա հարցի վերաբերյալ, մեր զրուցակիցը եզրափակեց. «Իմ անձնական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ արժեք չունի. որոշողը բացառապես ՈւԵՖԱ ի գործադիր կոմիտեն է:»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image