Հասարակություն

Մեր երկու գյուղի արանքում ադրբեջանցու երկու գյուղն արդեն վտանգավոր է․ ազատամուտցի

Մեր երկու գյուղի արանքում ադրբեջանցու երկու գյուղն արդեն վտանգավոր է․ ազատամուտցի

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ Անուշ Մեսրոպյանը վտանգներ է տեսնում, եթե Տավուշից հատվածներ հանձնվեն Ադրբեջանին։ 

«Դե ինչպե՞ս պետք է վերաբերվեմ, եթե թուրքը քթներիս տակ պիտի լինի, բալա՛ ջան, բնականաբար լավ չենք զգալ», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մեսրոպյանը՝ անդրադառնալով անկլավային գյուղերի հանձման հարցին։ 

«Մեր հայկական երկու գյուղի արանքում ադրբեջանցու երկու գյուղն արդեն վտանգավոր է», - նշեց նա։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում իշխանությունների քայլերին՝ Մեսրոպյանը պատասխանեց, որ շատ վատ։ «Ո՞նց կվերաբերվեմ, որ էդքան հողերը, էդքան բնակելի տարածքները․․․ Եսիմ։ Էսքան ջահելությունը․․․ կործանվեց։ Ընտանիք կա, 2-3 կորուստ է տվել, նրա համար շատ վատ է», - ասաց Ազատամուտի բնակիչը։

Մեսրոպյանը և իր ամուսինը թոշակառու են, փոքրիկ խանութ ունեն, որով մի կերպ ապահովում են իրենց ապրուստի միջոցները։ «Խանութ էլ չի կարելի ասած։ Քանի տարի է՝ օգտագործում ենք, մեր հացի փողն առնում, բալա՛ ջան»։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image