Հասարակություն

Հուլիսի 10․ պատմության մեջ այս օրը․ Հայթ քաղաքի բոլոր բնակիչները զոհվեցին, Նացիստական Գերմանիան օկուպացրեց Ֆրանսիան

Հուլիսի 10․ պատմության մեջ այս օրը․ Հայթ քաղաքի բոլոր բնակիչները զոհվեցին,  Նացիստական Գերմանիան օկուպացրեց Ֆրանսիան

Հուլիսի 10-ը համաշխարհային պատմության մեջ նշանավորվել է բազմաթիվ ողբերգական և պատմական իրադարձություններով։ Դրանք հատկապես առնչություն ունեն Միացյալ թագավորությանն ու ԱՄՆ-ին։

 2011 թ․ այս օրը Վոլգա գետի վրա խորտակվեց  «Բուլղարիա» նավը, զոհվեց 122 մարդ,79-ը փրկվեցին։
1964 թ․ այս օրը թողարկվեց The Beatles-ի «A Hard Day’s Night» ալբոմը, որով սկսվեց համաշխարհային բիթլոմանիան։
1956 թ․ այս օրը  բրիտանական Լորդերի պալատը վետո դրեց Անգլիայում մահապատիժը վերացնելու օրինագծի վրա։
1908 թ. այս օրը հոլանդացի ֆիսզիկոս Հեյկե Կամերլինգ Օննեսը առաջինն աշխարհում ստացավ հեղուկ գելիումը։
1925թ․ այս օրը ԱՄՆ Թեննիսի նահանգում սկսվեց Ջոն Թոմաս Սքոուփսի դատավարությունը, որն առավել հայտնի է   որպես  Կապկային դատաքննություն։ Մեղադրյալը գյուղական ուսուցիչ Սքոուփսն էր, որը մեղադրվում էր հակադարվինյան  «Բաթլերի ակտի մեջ»։1925 թ․ ընդունված այդ ակտը ԱՄՆ հանրակրթական և գյուղական ուսուցիչներին, ինչպես նաև դասախոսներին  արգելում էր մերժել մարդու ծագումնաբանության ավետարական ուսմունքը և դասավանդել կենդական ստորին ձևերից մարդու էվոլյուցիայի տեսությունը։

Օրենքը չեղյալ հայտարարվեց 1967 թվականին, երբ այն խախտելու մեջ մեղադրվեց և աշխատանքից ազատվեց Ջեկսբորոյի դպրոցի ուսուցիչ Հարրի Սկոտը։ Վերջինս պայքարում էր  իր իրավունքների համար՝ հղում անելով ԱՄՆ Սահմանադրության առաջին արձանագրությանը և հայց ներկայացրեց Նեշվիլի Դաշնային դատարան։Նույն տարվա մայիսի 18-ին սենատոր Բյուֆորդ Էլինգտոնի ստորագրությամբ «Բաթլերի ակտը» չեղարկվեց։
1934 թ․ այս օրը ձևավորվեց ԽՍՀՄ НКВД-ն։
1941 թ․ այս օրը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ սկսվեց Սմոլենսկի ճակատամարտը։
1949 թ. այս օրը երկրաշարժից առաջացած սողանքը ամբողջությամբ վերացրեց տաջիկական Հայթ քաղաքը, որի բոլոր բնակիչները զոհվեցին։
1960 թ․ այս օրը Փարիզում տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի առաջին առաջնության եզրափակիչը, որն անցկացվեց ԽՍՀՄ-ում Հարավսլավիայի ֆուտբոլային թիմերի միջև։ ԽՍՀՄ հավաքականը հաղթեց՝ 2։1 հաշվով։
1940  թ․ հուլիսի 10-ին ձևավորվեց Հարավային Ֆրանսիայի կոլաբորացիոնիստական Վիշիի ռեժիմը, որը հայտնվել էր Երկրորդ համաշխարահյին պատերազմի սկբզբին, Փարիզի անկումից հետո։ Միաժամանակ Վիշիի ռեժիմի թույլտվությամբ Նացիստական Գերմանիան օկուպացրեց Հյուսիսային Ֆրանսիան և ատլանտյան ծովեզրը։
1519 թ. այս օրը կապիտան Խուան դե Գրիխվալդան հասավ ԱՄՆ Սան-Խուան դե Ուլուա կղզի և Իսպանիայի թագավոր Կառլ V-ին նամակ հղեց, որում առաջին անգամ նշվում է Ամերիկայում առաջին բնակավայրի՝ Վիլյա Ռիկա դե լա Վերա Կռուսի մասին։
1547 թ․ այս օրը Ֆրանսիայում անցկացվեց թագավորի կողմից չարգելված վերջին մենամարտը։ Հետայսու մենամարտների անցկացման արգելքի պատճառը հաճախակի մահերն էին։ Չնայած սրան, մենամարտերը նախկինի նման շարունակվում էին։ Դա էր պատճառը, որ 1566-ին Կառլ  IX -ը հարկադրված էր ստորագրել հրամանագիր, որով մենամարտի յուրաքանչյուր մասնակից դատապարտվում  էր մահապատժի։

1460 թ․ այս օրը «Կարմիր» և «Սպիտակ» վարդերի պատերազմում տեղի ունեցավ Նորթհեմպթոնի ճակատամարտը,որի ժամանակ Անգլիայի թագավոր Հենրի VI-ը գերի ընկավ յորքիստներին։
 
1040 թ․ հուլիսի 10-ը հայտնի է նաև որպես Քովենթրի քաղաքում լեդի Գոդիվայի մերկ շրջագայության օր։ Գոդիվան անգլոսաքս կոմսուհի էր, Մերսիի կոմս Լեոֆրիկի կինը։ Լեգենդի համաձայն՝ կոմսությունում աներևակայելի բարձր հարկեր էին և Գոդիվան ամուսնուն հորդորում էր իջեցնել դրանք։ Մի անգամ, հերթական խնջույքի ժամանակ, հարբած Լեոֆրիկը կնոջը խոստացավ իջեցնել հարկերն ու տուրքերը, եթե վերջինս մորեմերկ անցնի Քովենթրիի փողոցներով։ Նա վստահ էր, որ սա կնոջ համար լրիվ անընդունելի կլինի, բայց Գոդիվան իր ժողովրդին սեփական պատվից ու հպարտությունից ավելի բարձր գնահատելով՝ գնաց այդ քայլին։ Քաղաքի բնակիչները սիրելով ու հարգելով այդ կնոջը բարության համար, նշված օրը փակեցին լուսամուտների փեղկերը ու ոչ ոք փողոց դուրս չեկավ։ Այդպես աննկատ լեդի Գոդիվան անցան քաղաքով։ Կոմսը, ցնցված կնոջ ինքնազոհողությունից, պահեց խոստումն ու իջեցրեց հարկերը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image