Ոստիկանությունից «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ քիչ առաջ Սյունիքում ձերբակալված ադրբեջանցին, որը կասկածվում է ԶՄՊԿ-ի աշխատակցի սպանության մեջ, ժամեր առաջ բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին։
Երեկ երեկոյան մենք գրել էինք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ողբերական դեպք է տեղի ունեցել՝ հրազենային կրակոցով սպանել են պահնորդին եւ վերցնելով նրա հեռախոսը փախել։ Քիչ առաջ լուր ստացանք, որ, կեսօրին Կապանի սովխոզում ձերբակալել են այն ադրբեջանցուն, որը փախել էր Սիսիանից եւ կասկածներ կան, որ հենց նա է սպանել ԶՄՊԿ-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին։