Մյունխենյան անվտանգային համաժողովի ժամանակ իր առցանց ելույթում (19.02.2020) Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենն անդրադարձել է փետրվարի 18-ին ԱՄՆ դաշնային կառավարության Պետական [Ազգային] օդագնացության և տիեզերական գործակալության [ՆԱՍԱ] «Փերսըվերընս» մարսագնացի առաքելությանը։
«Յոթամսյա, 300 միլիոն մղոն ճանապարհորդությունից հետո ՆԱՍԱ-ն հաջողությամբ «Փերսըվերընս» մարսագնացն իջեցրեց Մարսի վրա: Մեր եվրոպացի գործընկերների ներդրած տարրերով այն հետախուզման առաքելություն է իրականացնում՝ մեր մոլորակից այն կողմ կյանքի հնարավորության վկայություններ ու տիեզերքի առեղծվածներ որոնելու համար», - ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում «Փերսըվերընսը» Կարմիր մոլորակից կհավաքի նմուշներ, կուտակի դրանք։ «Այնպես որ ՆԱՍԱ-ի և Եվրոպական տիեզերական գործակալության համատեղ ջանքերով նախատեսված մեկ այլ առաքելություն իր վրա կկրի գիտական հրաշքների այս պահեստը և այն տուն կբերի, բոլորիս: Դա այն է, ինչ մենք կարող ենք անել միասին: Եթե դեպի Մարս տեղափոխելու և վերադառնալու մեր անսահման կարողությունը մեզ այլ բան չի ասում, ապա ասում է, որ մենք կարող ենք պատասխանել ցանկացած մարտահրավերի, որի հետ կարող ենք բախվել Երկրի վրա»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը:
Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կանի իր բաժինը: «Մենք ձեր կողքին կանգնած ենք: Մենք պայքարելու ենք մեր ընդհանուր արժեքների համար: Մենք կպատասխանենք պատմության այս նոր պահի մարտահրավերներին: Ամերիկան վերադարձել է: Այսպիսով, եկեք հավաքվենք ու ցույց տանք մեր թոռներին, երբ նրանք կարդան մեր մասին, որ ժողովրդավարությունը գործում է և աշխատում, և միասին, չկա մի բան, որ չենք կարող անել: Ուրեմն եկեք աշխատենք: Շատ շնորհակալ եմ բոլորիդ: Շնորհակալություն ձեզ, հարազատներ», - եզրափակել է Դեմոկրատական գործիչը։