Հասարակություն

Ռուսաստանի ադրբեջանական համայնքը սպառնալիք է դառնում

Ռուսաստանի ադրբեջանական համայնքը սպառնալիք է դառնում

Ռուսաստանի ադրբեջանական համայնքի անդամները չափազանց ագրեսիվ են տրամադրված ՌԴ բնիկ ժողովրդի հանդեպ՝ հայտարարել է ՌԴ Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը։ Rex պարբերականում հրապարակված վերլուծականում նշվում է, որ ադրբեջանական կուսակցական-տնտեսական «մաֆիան» դեռ խորհրդային ժամանակներից է սկսել համակարգված ձեւով Ռուսաստանում հաստատվել եւ ազդել պետության կյանքի մի շարք ոլորտների վրա՝ Բրեժնեւի կառավարման վերջից, հատկապես, երբ Հեյդար Ալիեւը տեղափոխվեց Մոսկվա։ Այնուհետեւ խորհրդային այդ ժառանգությունը փոխանցվեց Ռուսաստանին։

Կաբանովը կարծում է, որ 90-ականներին ադրբեջանական ընդհատակյա բոլոր «գործ անողներն» իրենց կուտակած միլիարդներով հարձակվեցին նոր Ռուսաստանի վրա՝ ոչ թե այն ամրապնդելու, այլ այնտեղ սեփական բիզնեսը, ներառյալ նաեւ քրեա-շուկայական ցանցը ծաղկեցնելու համար։ 90-ականների երկրորդ կեսից սկսած՝ ռուսաստանաբնակ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ նավթային հսկա ընկերությունների ստեղծմանը զուգահեռ, նաեւ սկսել են մեծ գումարների լվացմամբ զբաղվել։ Նրանք նաեւ զբաղվել են անօրինական ալկոհոլի պատրաստմամբ ու իրացմամբ, ակտիվորեն իրենց մարդկանց են ներդրել ռուսական պետական համակարգի մեջ կամ էլ՝ պարզապես իրենց պետքական պաշտոնյաներին գնել են։ Այսպես էլ ձեւավորվել է ադրբեջանական համայնքի ազդեցությունը Ռուսաստանում, որի ազդեցության ներքո մինչեւ այժմ էլ բազմաթիվ ռուս ազդեցիկ քաղաքական ֆիգուրներ կան, ինչը նշանակում է, որ համայնքը դեռ ունի զգալի քաղաքական ազդեցություն։

Կաբանովը նշում է, որ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները շարունակում են գտնվել իրենց պատմական հայրենիքի ազդեցության ներքո, հանուն որի աշխատում են, եւ դեռ այդպես կլինի ապագայում։ Մինչդեռ Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի, իսկ դա նշանակում է՝ նաեւ բրիտանացիների ամբողջական ազդեցության ներքո։ Ռուս գործիչը նկատում է, որ այս հանգամանքը չի կարող չանհանգստացնել, քանի որ այդ համայնքի միջոցով Ռուսաստանի հակառակորդները կարող են ազդեցություն ունենալ ռուսական բյուրոկրատական համակարգի վրա՝ ներառյալ նաեւ կայացվող քաղաքական եւ վարչական որոշումների վրա։ Կաբանովը կարծում է, որ ամեն ինչ շատ պարզ է, բայցեւ՝ շատ տխուր, ու էթիկայի կանոնները պահպանվում էին այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն «եղբայրական բարեկամության» երդում էր տալիս Մոսկվային։ Սակայն վերջին շրջանում շատ բան է փոխվել։

«Ադրբեջանը հրապարակային եւ բացահայտ կերպով ցույց է տալիս ոչ բարեկամական վերաբերմունք ՌԴ-ի հանդեպ։ Սակայն այդ թշնամական քայլերը, չգիտես ինչու, պաշտոնական Մոսկվայի կողմից մնում են առանց պատշաճ արձագանքի։ Գուցե դրա պատճառը հենց ՌԴ ադրբեջանական ստվերային զորեղ համայնքն է։ Քանի որ կոնկրետ ունենք պատասխանելիք կոնկրետ մարդկանց, ու դրա համար առիթներ հորինելու կարիք էլ չկա»,- նկատում է Կաբանովը։ Նա նաեւ նշում է, որ ՌԴ-ում ադրբեջանական համայնքի բիզնեսը բավականին քրեական հիմքեր ունի։ Հետեւաբար նաեւ՝ ռուսական պետական համակարգը կարող է շատ խիստ իրավական հակազդեցություն տալ։ Միայն թե լինի դրա ցանկությունը։ Իսկ սկսել կարելի է հենց նույն «Ֆուդ սիթի»-ներից ու «Սադովոդ»-ներից։ Ու այդ ժամանակ գուցե Բաքուն մտածի՝ ում, երբ եւ ինչպես օգնի։ Կաբանովը նման կոշտ արձագանքի հույս չունի՝ գոնե առաջիկայում, հաշվի առնելով այն, թե ադրբեջանական համայնքը որքան «բարեկամներ» ունի ողջ ՌԴ տարածքում։

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image