Քաղաքականություն

Մի դերասանի թատրոն

Մի դերասանի թատրոն

Երբեմն թվում է, թե կառավարության նիստերը միայն մի նպատակով են հրավիրվում` որ հանրությունը քննարկելու, ասել-խոսելու թեմա ունենա: Ընդ որում, ոչ միայն սոսկ խոսելու, այլեւ զարմանալու-զայրանալու, վրդովվելու-հայհոյելու: Կառավարության յուրաքանչյուր նիստ վերածվում է յուրօրինակ թատրոնի, երբեմն՝ կոմեդիայի, երբեմն՝ տրագիկոմեդիայի, երբեմն՝ դրամայի: Հաճախ՝ մոնոներկայացման ոճում, երբեմն՝ լուռ մասսովկայի հետ կամ ինտերակտիվ թատրոնի տեսքով, հիմնականում` առանց ռեկվիզիտների: Ահա` միայն երեկվա նիստում մի քանի թատերականացված տեսարաններ են եղել: Մեկը նվիրված է եղել Մարզահամալիրում կայացած հարսանիքին: Վարչապետի դերը կատարող անձը բորբոքված խոսել է այդ մասին, ընդ որում` մենախոսությամբ: Սկիզբը, որպես կանոն, հանդարտ տոնի մեջ է, հետո ինքն իրեն սկսում է բորբոքվել եւ անտեսանելի ընդդիմախոսների հետ վեճի բռնվել: Մյուս հատվածում խոսել է ընտանեկան ավանդույթների, նահապետականության, բազմանդամ ընտանիքների մասին եւ ցնցող եզրահանգման է եկել, որ «երեխան ծնողի սեփականությունը չէ»:

Բայց երեկ առավելապես քննարկվեց եկեղեցու մասին նրա հայտարարությունը, որից մարդիկ շատ էին վրդովվել: «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի... ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, աբալովկի, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ... ինչ-որ մեկի հին շորերը, մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը…»: Մարդը, որը չի հասկանում, որ եկեղեցին մարդու հավատքի հետ առնչություն ունեցող կառույց է, եւ այդ կառույցի մասին խոսելիս պետք է զգույշ լինել, որ հավատացյալների նուրբ զգացումներին չդիպչես, պետություն է ղեկավարում: Նույն անփութությամբ էլ արտահայտվում է ազգի, պատմության, բանակի ու պետության մասին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image