Այս պահին լարված իրավիճակ է Գյումրու տնտեսագիտական համալսարանում, քանի որ ցուցարարները, որոնք իրազեկում են իրականացնում,մտել են համալսարանի շենք և պահանջում են դասադուլ, որին փորձում են միանալ որոշ ուսանողներ։ Սակայն համալսարանի ռեկտոր Կարեն Պետրոսյանը, ով այս իշխանության խիստ հավատարիմ անձանցից է, և հայտնի է իր` «Մերժիր կաթողիկոսին» նախաձեռնությամբ, ամեն կերպ դիմադրում էր, գոռում֊գոչում` ցուցարարներին դուրս հանելով։
Նշենք,որ ոստիկաններին չի հաջողվում հանդարտեցնել իրավիճակը, քանի որ ուսանողները ևս փորձում են միանալ ակցիային։