Հասարակություն

Ադրբեջանցիները 2 հայ անչափահասներին նստեցրել են «Վիլիսն» ու տարել այլ ուղղությամբ

Ադրբեջանցիները 2 հայ անչափահասներին նստեցրել են «Վիլիսն» ու տարել այլ ուղղությամբ

Արավուսից մեզ տեղեկացրին, որ երկու անչափահասների տեղը պարզելու համար դրոն են օդ բարձրացրել: Դրոնից ստացված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները երկու հայ երեխաներին նստեցնում «Վիլիսն» ու տեղափոխում այլ ուղղությամբ:

Իսկ ուշ երեկոյան, երկու հայ անչափահասները գնացել են արտովայրում արածող և իրենց պատկանող ձիուն տուն բերելու համար, սակայն արդյունքում գերեվարվել են ադրբեջանցիների կողմից:

Նշենք, որ Անդրեյ Արմենի Գյագունցը Տեղ գյուղից է, իսկ Կարեն Ջհանգիրյանը՝ Արավուս գյուղից։

«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ավելի վաղ հայտնել էր ԱԱԾ-ն։

 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image