Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո շատ մեծ է անորոշության գործակիցը ՀՀ-ում։ Թեեւ ԱԺ-ն ֆորմալ առումով լեգիտիմ բնույթ ունի, սակայն հիմնական կազմը, ըստ քաղաքագետի, այնտեղ է մուտք գործել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շնորհիվ, նրանցից 70-80 տոկոսին հանրությունը չի էլ ճանաչում։ «Այդ մարդիկ ինքնուրույն PR-ով չեն կարող զբաղվել, չեն կարող «խաղեր տալ», չեն կարող ինքնադրսեւորվել եւ հեղինակություն վայելել։ ԱԺ-ի ճակատագիրը կախված է Նիկոլ Փաշինյանի ճակատագրից։ Այս տարի լինելու է վճռական տարի, եւ մենք կհասկանանք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ քաղաքականություն է վարելու արտաքին, տնտեսական ոլորտներում, Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իսկ դրանից էլ կախված կլինի իր վարկանիշը»,- նշեց քաղաքագետը։Հարցին, թե ԱԺ-ից դուրս կձեւավորվեն քաղաքական հարթակներ, քաղաքագետն արձագանքեց․«Անխուսափելի է։ ԱԺ-ից դուրս ձեւավորվելու են քաղաքական հարթակներ։ Այսօր Նիկոլ Փաշինյանի անձի գործոնն ավելի մեծ է, քան նախորդ երեք նախագահներինը։ Նրանք ունեցել են արքունիքներ, վերնախավեր։ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ինքնուրույն գործիչներ ենեղել Հրանտ Բագրատյանը, Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Շահնազարյանը, Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ ՀՅԴ-ն, Սերժ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանի օրոք՝ Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, Տիգրան Սարգսյանը։ Այսպիսի մեծ կախվածություն անցած Այսպիսի մեծ կախվածություն անցած քսանութ տարիների ընթացքում չի եղել ոչ մի ղեկավարի կողմից։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանի թիմում չկան վառ անհատականություններ, քիչ թե շատ ինքնուրույն գործիչներ» ։
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
×
❮
❯