Այլ

Նիկոլը շատ լավ գիտի իր գործառույթը, ժողովուրդը՝ ոչ

Նիկոլը շատ լավ գիտի իր գործառույթը, ժողովուրդը՝ ոչ

Փաշինյանը շատ լավ գիտի իր գործառույթը։ Իսկ այ ժողովուրդը չգիտի իր գործառույթը։ Այսօր Հայաստանի հասարակության առաջնային մտահոգությունը մեկ բան է՝ ապահովությունն ու խաղաղությունը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգների պայմաններում։ Բայց պատկերացրեք, թե դա իրականում ինչ է նշանակում։ Գնաճի ու աղքատության պայմաններում սոցիալական խնդիրները մղվել են հետին պլան, իսկ «ապահովության» թեման դարձել է գլխավոր օրակարգ։

Ահա թե ինչու Փաշինյանի օրակարգում հայտնվում են հեծանիվ քշելու, ձվածեղ պատրաստելու, երաժշտություն լսելու, մանկապարտեզ նորոգելու և նման «պրիմիտիվ» թեմաներ։ Նա այդ ամենը անում է ոչ թե ինքնաբուխ, այլ դրսից լավ մշակված սցենարով։ Ասում են՝ ժողովուրդը ապահովություն է ուզում, ուրեմն ստեղծիր նրա մեջ ապահովության պատրանք։ Իսկ ապահովության պատրանքն ամենահեշտը ստեղծվում է խաղաղության «տեսարաններով»։ Դրսում պատերազմ կա, մարդիկ իրար ուտում են, բայց Հայաստանում, իբր, հանգիստ է․ երկրի առաջին դեմքը հեծանիվ է քշում, ասֆալտ է անում, երաժշտություն է լսում, նույնիսկ բադրիջան է ցանում։

Հարցը հենց այդ պատրանքն է․ արտաքինից ցույց տալ «կյանքի նորմալ ընթացք», ներսում տարածքներ հանձնել ու խաղաղության անվան տակ ծածկել ամեն դավաճանություն։ Ով հարցնում է՝ «ինչու թշնամին դուրս չի գալիս մեր սուվերեն տարածքից», անմիջապես մեղադրվում է «պատերազմ ուզելու» մեջ։ Այսպիսով, հանրության պարանոցի վրա նրբորեն փաթաթվել է «ապահովության ու խաղաղության» շղթան։ Բայց իրականում դա ոչ թե գեղեցիկ շարֆ է, այլ խեղդօղակ, որը մի օր վերջնականապես կկտրի շնչառությունը։

Այսօր ամենամեծ վտանգը հենց այդ է․ մարդիկ չեն տարբերում իրական ապահովությունն ու պատրանքը։ Եվ եթե ուժերը, որոնք ուզում են փրկել ժողովրդին, չկարողանան բացատրել, որ այդ «շարֆը» մահապատժի գործիք է, ապա հասարակությունը մինչև վերջին պահը չի զգալու, թե ինչպես է խեղդվում։
Եվ այստեղ պետք է ուղիղ ասել․

Հասարակությունը սխալվում է, երբ ասում է՝ «Նիկոլ Փաշինյանը չգիտի իր գործառույթը»։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի իր գործառույթը։ Ժողովուրդը չգիտի,  թե  ո՞րն է իր գործառույթը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image