Հասարակություն

«Կրթվելը նորաձև է» ասող Փաշինյանները գիտե՞ն Ադրբեջանի բուհերի համբավի մասին

«Կրթվելը նորաձև է» ասող Փաշինյանները գիտե՞ն Ադրբեջանի բուհերի համբավի մասին

Ասում է՝ ՀՀ-ում կրթվելը նորաձև է, իսկ որքանո՞վ են մեր բուհերը լավագույնն աշխարհում։ Ադրբեջանի վեց համալսարաններ ընդգրկվել են աշխարհի լավագույն համալսարանների ցանկում, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը: Նախարարը հայտարարել է, որ 1000 հայտնի համալսարանների շարքում են  նաև Ադրբեջանի բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Ըստ պաշտոնյայի՝ ցուցակում ներառված են Բաքվի պետական ​​համալսարանը, Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանը, Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական ​​համալսարանը, Ադրբեջանի տեխնիկական համալսարանը, Բաքվի ճարտարագիտական ​​համալսարանը և Խազարի համալսարանը։ 

Հարց է ծագում, իսկ հայաստանյան քանի՞ բուհ է ընդգրկված վերոնշյալ ցանկում: Եթե չեմ սխալվում՝ ոչ մեկը։
Իշխանություններն ու հայտնի շրջանակներն ասում են՝ «Կրթվելը նորաձև է», իսկ թե որքանո՞վ են Հայոց կրթակարգն ու կրթօջախները լավագույնն աշխարհում՝ հարց է...

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը «կիրթ» է անվանել Ադրբեջանի բռնապետ ու իրեն ամեն կերպ «կրթող-կթող» Իլհամ Ալիևին, և, թերևս, անփոփոխ է մնացել ու հաստատակամ իր այդ կարծիքում: Փաշինյանի կինն էլ՝ Աննա Հակոբյանը, համահայկական «կրթարշավ» է սկսել՝ «Կրթվելը նորաձև» է իմաստազուրկ ու տրաֆարետային կարգախոսով: Բաքվի հետ «քաղաքակրթական սիրախաղի» մեջ մտած Փաշինյանական զույգը ինչու բուհերի հարցով նախանձախնդիր չէ համաքայլ գնալ Ադրբեջանի հետ, թե՞ միայն «կրթվելն է նորաձև», ոչ թե՝ կրթության որակն ու հեղինակությունը եւ այդ կրթարշավն ընդամենը քարոզչական գործընթաց է՝ առանց բովանդակության...
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image