Գրել էինք, որ Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Վրթանես քահան Բաղալյանին ստենդավորում են, որովհետև Մայր Աթոռի վրա նիկոլական խաժամուժի հարձակման ու հրմշտոցի ժամանակ վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, իսկ շտապօգնության մեքենային էլ ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ: Այդ մասին «հրապարակի» հետ զրույցում տեղեկացրել էր «Մեր ձևով» շարժման համակարգողներից սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Նույն թեմի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ երբ Տեր Վրթանեսին բարձրացնում էին ստենդավորման, հասցրել են մեկերկու բառ փոխանակել:
«Առաջին բանը որ հարցրել է՝ ո՞նց է վիճակը Մայր Աթոռում»,-ասաց Տեր Փառենը։
Սամոսավանքի հոգևոր հովիվը տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի խնդրանքով Երևանից բժիշկ է եկել Էջմիածին՝ ստենդավորումը կատարելու համար և որ Վեհափառ Հայրապետի ամբողջական հոգածության ու ուշադության ներքո է Տեր Վրթանեսը: