Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգը Շվեդիայից փետրվարի 17-20-ը փաստահավաք այցով կգան Հայաստան՝ հայտնում են ԵԽԽՎ-ից:
Նշվում է, որ այցի շրջանակում համազեկուցողները կայցելեն նաև ՀՀ սահմանամերձ շրջաններ, այդ թվում՝ Ջերմուկ, Վարդենիս և Գորիս։
Բացի այդ, նրանք կհանդիպեն Հայաստանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ ԱԺ նախագահի, ԱԳՆ և ՊՆ փոխնախարարների, այլ պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։