Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները ։ Գյումրիի օրինակով իշխող ուժն այստեղ էլ երեք օրվա նախնական ընտրությունների արդյունքներով կորոշի, թե ով է պետք է նշանակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Հիշեցնենք, որ ՔՊ Վարչության հունվարի 3-ի նիստում կայացված որոշմամբ՝ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Բուն ընտրությունները խոշորացված համայնքում տեղի կունենան մարտին։ Նախնական ընտրություններին հաղթած թեկնածուն էլ կգլխավորի իշխող թիմի նախընտրական ցուցակը։
ՔՊ-ն 2021-ի Փարաքարի ավագանու ընտրություններում պարտվել էր։ Հաղթել էր ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը բազում համայնքերի օրինակով գործի դրեց լծակերն ու զավթեց իշխանությունը՝ փաստացի կոալիցիա կազմելով «Դավիթ Մինասյան» դաշինքի հետ, միասին հերթով կառավարեցին համայնքը։ Մինասյանը 2.5 տարի, Գյուլնազարյանը՝ ընդամենը 5 ամիս ղեկավարեց Փարաքարը եւ քրեական պատմության սկանդալում հայտնվելուց հետո հրաժարական տվեց։