Հայաստանի իշխանությունների գործուն ճնշման արդյունքում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես գրել էինք, հրաժարվեց առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու, եւ նախագահի ընտրության համար սահմանված ժամկետները բաց թողնվեցին․ մայիսի 31-ը վերջնաժամկետն էր, քանի որ նախագահի լիազորությունների ժամկետը լրացել է մայիսի 21-ին, որից հետո 7-օրյա ժամկետում թեկնածու պետք է առաջադրվեր, ապա եռօրյա ժամկետում խորհրդարանի նիստ հրավիրվեր, եւ նախագահ ընտրեին: Սակայն մեզ ասացին, որ մեկ շաբաթից ավելի է՝ արցախցի իրավաբանները հիմնավոր քրքրել են թե՛ Սահմանադրությունը, թե՛ խնդրո առարկային վերաբերող օրենսդրությունը եւ եզրակացրել, որ, համաձայն գործող իրավակարգավորումների, յուրաքանչյուր բաց թողնված ժամկետից հետո հաջորդ 7-օրյա ժամկետն է գործում` այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի խորհրդարանն ընտրություն չի կատարել: Հետեւաբար, խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտուքի մեջ են: Նրանք, ճիշտ է` Շահրամանյանից ձեռքերը լվացել են, քանի որ նրան ուղիղ տեքստով իշխանական համակարգից զգուշացվել է, որ իր ընտրվելուց հետո Սյունիքում տեղի ունեցող ցանկացած գործընթաց «կոտրելու» են ոչ միայն իր, այլեւ ողջ արցախցիների ուսերին։ Հիշեցնենք, որ իշխանական սպառնալիքները տեղ հասցնողն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են
Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ա...
Հուլիսի 13-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...
«Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդի...
«Հրապարակի» զրուցակիցը «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանն է: -...
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատաց...
Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճ...
×
❮
❯