Հարցազրույց

Քոչարյանը դիրքավորվեց որպես պրոռուսական գործիչ եւ հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը

Քոչարյանը դիրքավորվեց որպես պրոռուսական գործիչ եւ հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը

Մի քանի օր առաջ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մի շարք լրատվամիջոցներին: Քոչարյանի հնչեցրած առանցքային հայտարարությունները «Հրապարակը» քննարկեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ: 

-Նախկին նախագահները պարբերաբար հայտարարություններով են հանդես գալիս, ասուլիսներ են տալիս, դրանց արդյունքում ներքաղաքական գործընթացներում որևէ բան փոխվո՞ւմ է: 

-Եթե նախկին նախագահներն են անում հայտարարություններ, դրանք ավելի իրադարձային են դառնում, որովհետև իրենք քաղաքական կշիռ ունեն՝ դա մեզ դուր գա, թե չգա: 

-Ի՞նչ առանցքային թեզեր կառանձնացնեիք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից: 

-Երեք հիմնական շաշտադրում ուներ այդ ասուլիսը: Առաջինը, նա փորձում էր իրեն ամբողջովին դիրքավորել ռուսամետ ճամբարում՝ որպես հայ-ռուսական հարաբերությունների ջատագով, երկրորդը` նա հստակ, աներկբա հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը որպես վարչապետի թեկնածու 2026 թվականի ընտրություններում, և երրորդը, նա, ըստ էության, իրատեսական չհամարեց իմպիչմենտի հեռանկարը՝ այդպիսով այդ թեման փակելով: 

-Սերժ Սարգսյանին հարող թևը Քոչարյանին մեղադրեց այն բանում, որ Հայաստանում մեկ Նիկոլ Փաշինյանը չի ուզում իր հեռացումը, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանը: Ինչո՞վ է պայմանավորված այս ծայրահեղ անհամաձայնությունը ընդդիմադիր երկու թևերի միջև: 

-Ես գնահատականներին դեմ եմ, մարտավարական էական տարբերություններ կան երկու նախագահների և նրանց թիմերի միջև: Դրանք ակնհայտորեն մեկ միասնական թիմ և մեկ միասնական ընտրական ցուցակ լինել չեն կարող, դա ինձ համար ակնհայտ էր դեռևս 2021-ին: Հիմա ավելի ակնհայտ է: Երկուսին էլ ես համարում եմ ընդդիմադիր դաշտում գործող և չեմ ուզում խառնվել նրանց թիմերի միջև գոյություն ունեցող հակասություններին: 

-Իսկ դա ընդդիմադիր թևը չի՞ թուլացնում: 

-Ոչ, գիտեք, ընդդիմությունն իշխանությունից տարբերվում է նրանով, որ բուրգ չի՝ մեկ կենտրոնից կառավարվող, և ընդդիմադիր թևերի միջև նույնպես կարող են լինել քննարկումներ, մրցակցություն, նույնիսկ կոշտ քննադատություն՝ կարևորը ամեն ինչ պոլիտ-կոռեկտության սահմաններում լինի: 

-Այսինքն, այս հակասությունները նորմալ են՝ պետք չի դրան մեծ ուշադրություն դարձնե՞լ: 

-Օրինաչափ է, բնական է, ոչ մի արտառոց բան չկա: 

-Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանն իմպիչմենտի իրենց թեկնածուին են առաջարկել՝ Էդմոն Մարուքյանին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս թեկնածությանը: Ինչո՞ւ հենց Մարուքյանը, ինչո՞ւ հենց այս երկու պատգամավորները նման նախաձեռնությամբ հանդես եկան: 

-Այստեղ ես կառաջարկեմ հատուկ ինչ-որ բան. «Արթուն ենք» շարժումը արել էր ինչ-որ նախաձեռնություն, հիմա այս երկու պատգամավորներն առաջադրում են կատարել և առաջադրում են կատարել՝ ըստ իրենց քաղաքական պատկերացումների: Բոլոր դիրքերում իմպիչմենտի գործընթացի` ռեալիզացիայի մեծ հնարավորություն չեմ տեսնում, եթե չկա ժողվորդական շարժում: Հետևաբար, այդ իմպիչմենտի շուրջ քննարկումները մի քիչ էլ արհեստական եմ համարում, որովհետև, եթե չկա փողոց, այդ բոլոր քննարկումները տեսական դաշտում են մնում: 

- Այսինքն, հանրային ճնշում պետք է լինի ՔՊ-ական պատգամավորների վրա:

-Եթե հանրային ճնշում չլինի՝ իշխանությունը ճաքեր չի տա: Ու անկախ նրանից թեկնածուն ով է, անկախ նրանից, թե ովքեր են այդ թեկնածուին առաջարկել: 

-Նիկոլից հետո ո՞վ կգա՝ այս դիսկուրսը ակտիվորեն քննարկվում է վերջին մի քանի տարին: 

-Դա հակաքաղաքական դիսկուրս է, որովհետև միշտ էլ ընտրությունների ինստիտուտը կա ու դա նրա համար է, որ գործող ղեկավարին փոխարինի այլ մարդ: Մյուս կողմից, այդ դիկսուրսի հիմքում մի ռացիոնալ հատիկ կա, այնուամենայնիվ: Շատ կարևոր է, որպեսզի, այո, իշխանության հավակնորդները ներկայացնեն իրենց այլընտրանքային քաղաքական պատկերացումները, ինչպիսի Հայաստան են տեսնում: 

-Վերջին շրջանում իշխող խմբակցությունը, Նիկոլ Փաշինյանին մերձ անձինք, սկսել են շատ ավելի ագրեսիվ վարք դրսևորել: Նրանց հայտարարությունները սկսել են սպառնալից տոն ստանալ, նույնիսկ նրա կինն է սկսել մարդկանց վիրավորել: Նրանց վարքն ինչի՞ մասին է խոսում՝ պատրաստվում են ընտրությունների՞ն: 

-Այո, նախ պատրաստվում են 2026-ին և փորձում են իրենց ընտրազանգվածը մոբիլիզացնել և համարում են, որ իրենց ընտրազանգվածին հենց նման տեքստերն են դուր գալիս՝ սա մեկ: Եվ երկրորդը, թերևս առաջարկենք հայտնի մարդուն կամ մարդկանց, փոխել իրենց կարգախոսը՝ «Կրթվելը նորաձև է»-ի փոխարեն ընտրել «Կրթվելը խուլիգանություն է» սլոգանը, որը շատ ավելի համահունչ է իրենց լեքսիկոնին: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image