Չգիտեմ՝ իմ ֆիզիկական վիճակը, հոգեվիճակը ոնց է։ Ես ոչ մի տեղ չեմ կորչելու, ոչ մի բանից չեմ խուսափում։ Իմ մոտեցումները չեն փոխվել, ոչնչից չեմ վախեցել, չեմ խեղճացել, կամքս չի կոտրվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մամիկոն Ասլանյանը՝ խոսելով դիտարկման մասին, թե երբ է պատրաստվում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել:
«Ընդամենը ես մարտավարական առումով պետք է հասկանամ իմ անելիքները: Եթե մինչ այժմ տուժել եմ միայն ես, չեմ ցանկանա, որ տուժեն նաև այլ մարդիկ»,- ասել է նա: