Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել վատ եղանակային պայմանների պատճառով, հայտարարել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին։
Ուղղաթիռը կործանվել է լեռնային տեղանքում, որտեղ, ըստ դեսպանի, եղել է «շատ թանձր մառախուղ, նույնիսկ ձյուն, տեսանելիությունը՝ նվազագույն»։
«Սա առաջին վարկածն է, թե ինչու դա տեղի ունեցավ: Այդ իսկ պատճառով փրկարարներից ժամանակ է պահանջվել այնտեղ հասնելու համար»,- ասել է Սանեին:
Դեսպանը նշել է, որ փորձագետները հանգամանալից կստուգեն՝ արդյոք ուղղաթիռի կործանման պատճառ են հանդիսացել կլիմայական պայմանները, տեխնիկական խնդիրները կամ «ինչ-որ միջամտությունը», սակայն դա ժամանակ է պահանջում։ Դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունը, թե Իրանի իշխանությունները երկրի նախագահի մահվան մասին իմացել են ուղղաթիռի անհետանալուց հետո արդեն առաջին ժամերին, և կոչ է արել սպասել հետաքննության արդյունքներին։
Ավելի վաղ IRNA-ն հայտնել էր, որ ուղղաթիռի կործանման պատճառը, որի հետևանքով երեկ զոհվել են Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին, երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրանց ուղեկցող այլ անձինք, տեխնիկական անսարքությունն է։