Անդրկովկասյան թաթարների «պաշտպանության նախարարությունը» (Ադրբեջանի ՊՆ) կրկին տեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական զորքերը գնդակոծել են իրենց դիրքերը, որոնք գտնվում են օկուպացված Նախիջևանի և Հայաստանի սահմանին։
Հասկանալի է, որ ոչ ոք թուրք զավթիչների դիրքերը չի գնդակոծել և ադրբեջանցիները կրկին նենգաբար ստում են։ Բայց դա արդեն էական չէ իրականում։ Ավելի կարևոր է, թե ինչ պատասխան տվեցին այս ստին Հայաստանի իշխանությունները։
ՀՀ ՊՆ- ն պատասխանի մեջ նշեց, որ դա կեղծ տեղեկատվություն է (ինչի հետ ես միանշանակ համաձայն եմ):
Երկրորդ ՀՀ ՊՆ- ն՝ նորից առաջարկեց օկուպանտների հետ ինչ-որ «միջադեպերի հետաքննության համատեղ հանձնաժողով» ձևավորել։
Պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ ծիծաղ բարձրացրեցին օկուպանտները ՀՀ իշխանությունների այս կարգի պատասխանին։ Բայց, այնուամենայնիվ, հայերի մտածող մասը նորից մի քանի հարց կունենա ՀՀ իշխանություններին.
1. Իսկ ի՞նչ են ասում ադրբեջանցիների հերթական ստի առնչությամբ եվրոլրտեսները, պարդոն` եվրադիտորդները։ Չե որ նրանք Հայաստանում են հենց նրա համար, որ ֆիքսեն, թե ով ում վրա է կրակել։ Նրանք կրկին համեստաբար լռելո՞ւ են:
2. Իսկ գուցե ադրբեջանցիներն իրենց պահվածքով և բացահայտ ստերով (իբր հայերի կողմից իրենց դիրքերը գնդակոծելու մասին տեղեկություններով) հերթական անգամ հող են նախապատրաստում շանտաժի և ռազմական սադրանքների՞ համար: Հը՞: Վստահ եմ, որ այդպես էլ կա։
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի փոխում իր մարտավարությունը, մեր հանդեպ և մենք արդեն պետք է հետևություններ արած լինեինք։ Բայց ոչ, մենք շարունակում ենք ինքներս մեզ խաբել։ Հարցն ուղղակի այն է, որ ազերիների հերթական սադրանքներին իշխանությունների կողմից համարժեք արձագանքի փոխարեն մենք ստանում ենք պաշտոնական գերատեսչությունների կողմից ինչ որ լղոզված, անիմաստ, անկապ, անատամ բարբաջանքներ՝ որպես ագրեսորին խաղաղեցնելու իբր ամենագործուն միջոց։
ՀԳ Եվ, այո, շուտով Երևանում գարեջրի փառատոն կլինի: Եվ կրկին «կեր, խմիր և ոչ մի բանի մասին մի մտածիր, սիրելի ժողովուրդ» իշխանական կոնցեպցիան իր թշվառ քարոզչությամբ կլվանա Հայաստանի բնակչության ուղեղները։ Եվ, իհարկե, նորից ռուսներին ինչ-որ բանում կմեղադրեն, դե դա պարտադիր ծրագիր է թավշյա թյուրքամոլների մոտ։
Արման Աբովյան