Հասարակություն

Չէի ասի, որ Փաշինյանը գաղափարից հրաժարվել է, բայց այսօր որևէ միջամտություն չեղավ

Չէի ասի, որ Փաշինյանը գաղափարից հրաժարվել է, բայց այսօր որևէ միջամտություն չեղավ

Այսօր Նիկոլ Փաշինյանի թափառախումբը մասնակցել է Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցած պատարագին է։ Տեղացիները մեզ պատմեցին, որ մինչ Փաշինյանի գալը շատ հավատացյալներ էին հավաքվել, քանի որ իմացել էին, որ եկեղեցի է գալու Գեղարքունյաց հոգևոր թեմի նորանշանակ առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը: Հավատացյալների մի մասը տեսել են, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցի է մտել, միայն մոմ են վառել ու հեռացել` չեն ուզեցել նրա մասնակցությամբ պատարգին ներկա գտնվել:

Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հաղորդել ենք, ուշացած է եկեղեցի մտել, չի միջամտել պատարագի ընթացքին, իսկ պատարագից հետո արագ հեռացել է եկեղեցուց:

Պատարագը մատուցել է Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը, ով կանոնական պատարագ է մատուցել` չի զեղչել Վեհափառի անունը:

Մեզ հետ զրույցում Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանն ասաց, որ նախապես տեղյակ չի եղել վարչապետի այցի մասին. «Ինչպես, որ կարգն է ես պատարագը կատարել եմ՝ չզեղչելով Վեհափառի անունը»: Հարցրեցինք՝ իր նկատմամբ պատարագից հետո որևէ ճնշում չի՞ եղել. «Ո՛չ, բացարձակապես չի եղել»: Նախապես փորձ չե՞ն արել, որ կանխվեն Վեհափառի անունը տալը, կարծում եք Փաշինյանը հրաժարվե՞լ է եկեղեցու դեմ պայքարից. «Կներեք, բայց էլ ոչ մի հարցի չեմ պատասխանի», ասաց քահանան: Զրուցեցինք նաև Գավառի առաջնորդանիստ սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի հետ: Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ չզեղչվեց Վեհափառի անունը, կարծում եք Փաշինյանը հրաժարվե՞լ է եկեղեցու դեմ պայքարից. «Որեւէ միաջամտություն չեղավ, չէի ասի, որ գաղափարից հրաժարվել է, բայց բոլորիս ցանկությունն է, որ լինի խաղաղություն եւ համերաշխություն: Ճիշտ, որ ասեմ, չգիտեինք վարչապետի այցի մասին, երկրորդ՝ մեր առաջնորդն էլ էր ներկա պատարագին, պլանավորված էր առաջնորդի այցը դեռևս մի 10 օր առաջ: Պատարագը սովորական իր հունով գնաց: Ես շատ կցանկանամ, որ այս ամեն ինչը տանի դեպի մարում: Կարծում եմ, չկա էդպիսի հայ, որ չուզենա այդ ամեն ինչը կարգավորվի: Անկեղծ, որևէ բան չի եղել իրենց կողմից, ամեն ինչ անցել է նորմալ մթնոլորտում»:

Ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի մասին. «Ոնց որ խելամիտ ժողովուրդը, նույնն էլ մենք ենք մտածում, ո՞վ կցանկանա իր տան մեջ հարց կամ խնդիր լինի: Անկախ ամեն ինչից, թե այդ խնդիրը ոնց ա լինում: Վեհափառ Հայրապետը մեր հոգևոր ծնողն է, պարոն վարչապետն էլ՝ մեր երկրի ղեկավարն է, երկուսն էլ մերն են: Միակ բանը, որպես քաղաքացի, ով իր երկիրը սիրում է, ուզում եմ, որ իմ հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունը հաշտ ու համերաշխ իրար հետ ապրի: Հարցեր կան, խնդրեմ, այդ հարցերը կարելի է ավելի նուրբ ձևով լուծել, որովհետև երկուսն էլ մեր երկրի դեմքերն են»: Հիշո՞ւմ եք, ինչպես Փաշինյանը սկսեց եկեղեցու դեմ պայքարը` եկեղեցիները չուլան են սարքել, Կաթողիկոսը դուստր ունի, Կաթողիկոսի եղբայրը ՊԱԿ գործակալ է, Կաթողիկոսը ուզում է հափշտակել Եկեղեցու գանձերը, Արշակ Սրբազանի կեղծ տեսանյութերը, այս ամենով չկարողացան հաղթել եկեղեցուն: Վերջերս էլ՝ Ալեն Սիմոնյանը ասել է, որ կան բարձրաստիճան հոգևորականներ` 4-5 հոգի, որոնք մանկապիղծներ են. «Ես անկեղծ վատ եմ զգում, որ այդպիսի բաներ են ասում: Ինքս հոգևորական եմ, հիմա ո՞նց մտածեմ, որ իմ բարձրաստիճան հոգևոր հայրը նման բանի մեջ է, բնականաբար, ինձ դա պետք է ցավացնի, ինձ պետք է նեղացնի: Այդ ամեն վատը, որ ասվում է, պետք է հիմնավորված լինի: Այսօր բոլորս էլ մեկի, կամ մյուսի մասին վատ բաներ ենք լսում, բայց հիմնավորում չկա»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image