Էքսկլյուզիվ

«Հրապարակ». ԱԺ-ում հերթական պարգևավճարն են բաշխել

«Հրապարակ». ԱԺ-ում հերթական պարգևավճարն են բաշխել

Չնայած դեռեւս հոկտեմբեր ամսին ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը պարգեւավճարների հարցով դիմել է Սահմանադրական դատարան, այդուհանդերձ, ԱԺ ղեկավարությունը շարունակում է պարգեւավճարներ բաշխել։ Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել, համաձայն որի՝ որոշել է․ «ԱԺ պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների»։ Ի դեպ, կարգադրության մեջ, սովորության համաձայն, հավելվածները տեղադրված չեն, եւ անհայտ է գումարի չափը։

Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ երեկ մեզ տեղեկացրին, որ իրենք չեն ստացել պարգեւավճար։ Հիշեցնենք․ «Հայաստան» խմբակցության դիմումում ամբողջությամբ վիճարկվում է պետական քաղաքական պաշտոնյաների (ՀՀ նախագահ, վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ, նախարարների տեղակալներ, պատգամավորներ) պարգեւատրման համակարգը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image