Հասարակություն

Ինչու՞ հենց հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը որոշեց հերթական էսկալացիայի գնալ

Ինչու՞ հենց հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը որոշեց հերթական էսկալացիայի գնալ

Հայաստանի և Արցախի ուղղությամբ հետագա էսկալացիայի հավանականությունը շարունակում է շատ բարձր մնալ։ 

Այս մասին են վկայում Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական սադրանքների ավելացման գործընթացը  և թուրք-ադրբեջանական տանդեմի նախապատրաստական աշխատանքները ։ 

Այսպես, միայն բառացիորեն վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանը մեծացրեց իսրայելական սպառազինության գնումները, պահեստազորայինների հավաքագրման անվան տակ փաստացի իրականացրեց մասնակի մոբլիզացիա, վերահսկողության տակ վերցրեց իր երկրում տեղեկատվական խոշոր հոսքերը, ուղղակի խորհրդակցություններ անցկացրեց թուրքիայի և ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև, Մի խոսքով ՝ ի դեմս տարածաշրջանում լայնածավալ էսկալացիա սկսելու նախապատրաստական աշխատանքների ողջ շրջանակի։

Արցախի շրջափակումը և ֆաշիստական կրկեսը ՝ իր իսկ կողմից շրջապատված Արցախ «մարդասիրական ալյուրի» տեսքով , տարածաշրջանի գլոբալ վերաձևավորման տարրերից մեկն է ընդամենը ։ 

Ինչու՞ հենց հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը որոշեց հերթական էսկալացիայի գնալ։

Կան մի քանի պատճառներ. Գլոբալ առումով թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է , քանի որ հասկանում է, որ «հայկական հարցի» վերջնական լուծման համար բարենպաստ կոնյունկտուրան փլուզվում է ։  

Դրա հետ մեկտեղ Հայաստանում աճում է թավշյա  իշխանությունների քաղաքականության խիստ մերժումը, ինչը զգալիորեն նեղացնում է Արցախը «թղթի» վրա հանձնելու իշխանությունների հնարավորությունները, քանի որ հասարակ մարդիկ  արդեն հստակ հասկանում են թուրք-ադրբեջանական էքսպանսիային՛ իրապես դիմակայելու հայկական իշխանությունների անկարողությունը կամ դժկամությունը ։ 

 Միևնույն ժամանակ, թուրքերը շատ լավ հասկանում են ,որ Հայաստանի հարավի բռնակցումը կհանդիպի Իրանի լուրջ դիմադրությանը և որքան շատ ժամանակ անցնի, այնքան Իրանն ավելի ակտիվ է ամրապնդում իր դիրքերը տարածաշրջանում:

Թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը շատ պարզ է ՝ «հողի վրա»  նոր իրողություններ ստեղծելով  այսինքն ՝ նոր հայկական տարածքներ օկուպացնելով) ,հետո բանակցել ՝ փաստի առաջ կանգնեցնելով համաշխարհային հանրությանը ։ 

Իրականում թուրք-ադրբեջանական օկուպանտների մարտավարությունը շատ պարզ է ՝ օգտագործելով ռազմական ուժը ՝ ստիպելու հայերին ստորագրվել «մահապատժի»  համաձայնագրի տակ (խաղաղության պայմանագիր) ։ 

Անշուշտ, ներկա իրավիճակի առաջացման հիմնական պատճառը Հայաստանի իշխանությունների ՝ ըստ էության հակահայկական և բովանդակությամբ թուրքամետ քաղաքականության մեջ է , որը սկսել է բառացիորեն ողողել իրթնց քաղաքական տեսլականը 2020 թվականից հետո ։ 

Պարզապես համադրեք միայն վերջին երեք տարիների ընթացքում թուրքիայի և ադրբեջանի հետ նվաստացուցիչ խաղի ուղղությամբ «թավշյա իշխանությունների» քայլերն ու գործողությունները և ամեն ինչ պարզ կդառնա ։ 

Թուրք-ադրբեջանական տանդեմի լկտիությունը  ու անպատժելիության զգացումը Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունների ու քաղաքականության ուղղակի հետևանքն է:
Մնացածը պարզապես մանրամասներ են ։ 

Դրա հետ մեկտեղ,  մենք ականատես  ենք լինում իշխանության կողմից կարծես թե մասնակի «ողջամտության» հայտվելուն, սակայն ունեմ խորը կասկած ,որ սա կրկին իշխանական հերթական «խաղերի» տրամաբանության ներքո է ։
Մի երկու օր հետո կտեսնենք իրական պատկերը ։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image