Հասարակություն

Մարդաչնման

Մարդաչնման

Արդեն 2 տարուց ավելի է՝ մեր հասարակությունն ապրում է սթրեսի մեջ։ Աղետը, որը մեզ պատուհասեց 2020-ին, ոչ մի կերպ չի ավարտվում՝ ո՛չ պատերազմի վտանգն է վերացել, ո՛չ զոհերի մասին լուրերն են նվազել, ո՛չ մոտալուտ զիջումների հեռանկարն է փակվել։ Համատարած շփոթ է ու անտեղյակություն։ Նրանք, ովքեր կերակրատաշտին մոտ են կանգնած, բացառապես սեփական շահի տեսանկյունից՝ համաձայն են, որ իշխանությունը ստորագրի, հանձնի, զիջի, միայն իրենց մի դրամն ու պուճուր կոմֆորտը չկորցնեն։ Սրանց համար արժեք չէ՝ ո՛չ անկախ պետականությունը, ո՛չ Արցախը, ո՛չ մեր 30-ամյա կյանքը, ո՛չ ազգային արժանապատվությունը։ Սրանք կարող են Հայաստանում ապրել, բայց կարող են նաեւ Կրասնոդարի երկրամաս տեղափոխվել։ Կարող են համաձայնել, որ իրենց ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի կոչեն, այլ Թուրքիայի Հանրապետության Հայաստան գավառի կամ Ռուսաստանի Դաշնության Հայաստան գուբերնիայի քաղաքացիներ։ Սրանց մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են հրաժարվել իրենց ազգանվան «յան» մասնիկից եւ «օղլի» կամ «ով» վերջածանցը կրել։

Սրանցից ոմանք մտածում են, որ եթե անգամ մեծ աղետ լինի, եւ ստիպված լինեն գաղթականի ցուպն առնել իրենց ձեռքը ու հեռանալ հայկական բարձրավանդակից, արեւմտյան երկրներում իրենց ապաստան ու հաց կտան, ինչը բոլորովին էլ վատ չի լինի իրենց համար։ Սրանց մեջ կան նույնիսկ այնպիսիները, որ ասում են՝ ոչինչ, որ որդիս զոհվեց, փոխարենը՝ մեր ապահով ծերությունն ապահովեց․ հիմա նպաստ ենք ստանում, հրավիրում են տարբեր միջոցառումների, հարգում-պատվում են։ Մեկն անգամ ասում էր՝ համարում եմ, որ որդիս խոպան է մեկնել, ամեն ամիս ինձ 300 հազար դրամ է ուղարկում։ Սրանց մեջ կան այնպիսիները, որ նոր տերերից ստանալիք օգուտներն ու եկամուտն են հաշվում, բիզնես պլաններ կազմում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image