Առավոտից ԱԱԾ֊ն ներխուժել էր Արագածոտնի թեմի առաջնորդարան, խուզարկություն իրականացնացրել, մոտ 9ժամ խուզարկել են, մեզ փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական պատասխանատու Տեր Եսայի քահանան։ Ինչպես նաև թեմից արդեն բերման են ենթարկվել 11 քահանա։Նրանք բոլորն ունեն վկայի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին ավելի վաղ են բերման ենթարկել։
Տպավորություն է, թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի ձերբակալության և կալանավորման սցենարն է կրկնվում։ Տեղեկացանք, որ ՄԻՊ-ից հայտնել են փաստաբաններին, թե Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն այս պահին գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում։
Ավելացնենք, որ Տեր Փառենին` Սաղմոսավանքի հոգևոր հովիվին քիչ առաջ ազատ արձակեցին, որին առավոտյանն առաջինն էին բերման ենթարկել։