Հասարակություն

Ով չարաշահում անի, ում ազատեն

Ով չարաշահում անի, ում ազատեն

Փետրվարի 12-ին Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ազատեց պաշտոնից, եւ հենց նույն օրն էլ մեկ այլ որոշմամբ՝ կրկին նշանակեց Մարտունու ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 3 ամիս ժամկետով: Մայիսի 10-ին ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր նշանակվել: Մեր տեղեկություններով՝ մրցույթին ոչ ոք չի մասնակցել, ոչ էլ՝ ներկայիս ԺՊ Անդրանիկ Հարությունյանը: Երկրորդ անգամ մրցույթը կկայանա հուլիսի 26-ին: Մարզպետը Անդրանիկ Հարությունյանի հետ կնքած պայմանագիրը երկարաձգել է մինչեւ հուլիսի 26-ը:

Անդրանիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցելու է մրցույթին. «Մայիս ամսին խնդիրներ կար պետք է դուրս գայի, դրա համար էլ չեմ մասնակցել, հետո դա էլ ձգձգվեց»:

Որոշեցիք երկրորդ մրցույթին մասնակցե՞լ. «Այո: Եթե միակ մասնակիցը ես լինեմ, օրենքը թույլ է տալիս մեկ մասնակցի դեպքում էլ մրցույթը կայացած համարել, իսկ մրցույթն անցնելու դեպքում էլ օրենքով նշանակում կլինի»:

Հիշեցնեք, որ Մարտունու ԲԿ-ում խախտումներ էին արձանագրվել։ ԲԿ-ի բացումը տեղի էր ունեցել 2023 թ. նոյեմբերի 4-ին, սակայն մի քանի ամիս հետո միայն Կենտրոնը սկսեց աշխատել, որովհետեւ շինարարական լուրջ թերություններ ուներ շենքը։ Եւ Հարությունյանի աշխատանքից ազատումը կապված էր չարաշահումների հետ: Բայց Հարությունյանը, ով ազդեցիկ շրջապատ ունի, մի հնարքով վերականգնվեց իր պաշտոնին, իսկ աղմուկը մեղմելու համար աշխատանքից ազատեցին տնօրենի բուժական գծով տեղակալ Աշոտ Քիշմիրյանին:

Մեր հարցին` կմասնակցի՞ ինքը կայանալիք մրցույթին, Քիշմիրյանն ասաց. «Ինչի՞ս է պետք»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image