Երեկվանից Արցախի Հանրապետության հայերի մի մասը, որն արդեն մի քանի օր է՝ բառի ամենաուղիղ իմաստով ենթարկվում է ցեղասպանության, կարողացել է դուրս գալ Արցախից: Ավելի քան 4850 արցախցի այս պահին Գորիսում է:
Մեր տեղեկություններով` տեղահանված արցախցիներին անցակետում ազերիները չեն ստուգել, անգամ փաստաթուղթ չեն պահանջել: Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Ադրբեջանը ցուցակ է պահանջել, որպեսզի իրեն հանձնեն Արցախի հերոսներին:
Մեր տեղեկություններով` այդ ցուցակում ընդգրկված որևէ արցախցի Արցախից դեռևս դուրս չի եկել: