ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ արձանագրվել են «կարուսելի» դեպքեր, երբ ընտրողները տեղամաս են մուտք գործել արդեն պատրաստված քվեաթերթիկներով և ծրարներով։
Սաղաթելյանի խոսքով՝ որոշ դեպքերում քվեախցիկներում հայտնաբերված ծրարները, ինչպես նաև տեղամասերից դուրս բերված քվեաթերթիկները կարող են վկայել կազմակերպված խախտումների մասին։ Նա նշել է, որ որոշ քաղաքացիներ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկները դուրս են բերել ընտրատեղամասերից՝ իշխանության ներկայացուցիչներին ցույց տալու համար, թե կատարել են իրենց տրված ցուցումները։
Միաժամանակ նա ընդգծել է, որ, չնայած արձանագրված խախտումներին և ճնշումներին, ընտրողների ակտիվ մասնակցությունը, իր կարծիքով, ցույց է տալիս, որ իշխանությունները չեն կարող միայն վարչական լծակների միջոցով ապահովել իրենց վերարտադրությունը։ Սաղաթելյանը բարձր է գնահատել քաղաքացիների մասնակցության մակարդակը՝ այն համարելով կարևոր և անհրաժեշտ։