Այլ

Պաշտոնական. ԿԸՀ-ն հաստատեց՝ հաղթել է նախագահի կուսակցությունը

Պաշտոնական. ԿԸՀ-ն հաստատեց՝ հաղթել է նախագահի կուսակցությունը

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Մայա Սանդուի գլխավորած իշխող «Գործողություն և համերաշխություն կուսակցությունը» հաղթել է փոքր առավելությամբ։ Սա բխում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) պաշտոնական տվյալներից։

ԿԸՀ-ի տվյալներով՝ ձայների 100%-ի մշակումից հետո իշխող կուսակցությունն ստացել է ձայների 50.2%-ը, մինչդեռ ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Հայրենասիրական դաշինքը», ստացել են 49.8%։ 

Արտասահմանում քվեարկած Մոլդովայի քաղաքացիների ձայները կարևոր դեր են խաղացել եվրոպամետ և հակառուսական քաղաքականություն վարող նախագահի կուսակցության հաղթանակում։

Խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում տեղի են ունեցել սեպտեմբերի 28-ին։ Սանետաուկա գյուղում ականատեսները տեսանկարահանել են ընտրատեղամասերում քվեաթերթիկների լցոնման լայնածավալ դեպքեր, որոնցում ներգրավված են եղել ընտրական բյուրոյի աշխատակիցներ։ Նմանատիպ խախտումներ են գրանցվել նաև արտասահմանում, պնդում են Մոլդովայի ընդդիմադիր ուժերը:

Այս պահին Քիշնևում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը, որին ի թիվս այլոց մասնակցում է նաև նախկին նախագահ, այժմ՝ ընդդիմադիր ՛՛Հայրենասիրական՛՛ դաշինքի առաջնորդներից Դոդոնը: Նա հայտարարել է, թե ընդդիմությունն է հաղթել ընտրություններում, իսկ արտերկրում զանգվածային ընտրախախտումներ են եղել, մինչև այդ էլ երկրի ներսում հետապնդումներ են եղել ընդդիմադիր ուժերի դեմ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Մոլդովային վերջին ընտրությունների արդյունքների կապակցությամբ և նշել, որ Եվրամիությունը մտադիր է աջակցել Քիշնևին ԵՄ անդամակցության ճանապարհին։ Նա այդ մասին հայտարարել է իր սոցիալական ցանցերի էջում։

Մոլդովայի իշխող կուսակցության հաղթանակը ողջունել են նաև ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image