Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը: Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, եւ այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթեւիկ Ռեւազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա: Մեր տեղեկություններով, նրա հրաժարականի պատճառը Ռեւազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել: Մենք կապ հաստատեցինք Սայադյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել այս թեմայով՝ դա համարելով իր անձնական խնդիրը։ «Ես դուրս եմ եկել անձնական պատճառներով, անձնական նկատառումներից ելնելով։ Այդքանը կարող եմ ասել»,- ասաց նա՝ նշելով, որ օգոստոսի 12-ից այլեւս չի աշխատում Քաղավիացիայի կոմիտեում։ Դիտարկմանը, թե տեղեկություն կա, որ նրա դուրս գալը պայմանավորված է Տաթեւիկ Ռեւազյանի անձով, Սայադյանն ասաց․ «Չէ, եկեք ես մեկնաբանություններ չտամ»։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց...
Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի...
Վաղվանից Երևանում ջուրն ամեն օր կանջատվի
Դեռ փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը,...
Պետական հեղաշրջո՞ւմ
Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...
«Հրապարակ»․ ՍԴ-ում երկու բարձրակարգ դատավոր կա
Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսեց հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով...
×
❮
❯