Այլ

Որքան ուզում եք «սրտիկ» ցույց տվեք, անսիրտ մարդիկ եք

Որքան ուզում եք «սրտիկ» ցույց տվեք, անսիրտ մարդիկ եք

Դուք նահատակներին ու անհետ կորածներին պլյուս մինուսով հաշվողներն եք:
   Դուք ռազմադաշտում վայրագություններ անողներին և արցախցիներին տնավեր անողներին շնորհակալություն հայտնողներն եք:
   Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն ու ձեզ թուրք համարողներն եք:
   Դուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք:
   Դուք դրսում կուզեկուզ քայլողներն, իսկ ներսում շիրիմներ տրորողներն եք:
   Դուք զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողներն ու «մերոնցական-ձերոնցական» զոհվածի ծնող բաժանողներն եք:
   Դուք գերիներին ձեր շահի համար հերոսացնողն ու հերոսին բանտերում մեռցնողներն եք:
   Դուք հայերին սևերի ու սպիտակների տարանջատողներն եք:
   Որքան ուզում եք «սրտիկ» ցույց տվեք: Անսիրտ մարդիկ եք: Սիրելուց էլ միայն ձեր աթոռն եք սիրում: Դրանով հանդերձ էլ դուրս եք թռնելու:

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image