Անցած նոյեմբերին ՔՊ վարչության որոշմամբ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը, ով 2018-ի «հեղափոխության» ակտիվ մասնակիցներից էր, Փաշինյանի մոլի աջակիցը, հեռացվեց կուսակցությունից։ Չնայած ՔՊ-ականները գերադասեցին լռել նրան հեռացնելու պատճառների մասին, ինքը՝ Ասիլյանն էլ հայտարարեց, թե իբր պատճառը եղել են արցախցիների վերաբերյալ իր գրառումները, մասնավորապես այն, թե ովքեր վարչապետի դեմ ցույց են անում, պետք է վերադառնան իրենց տեղերը, սակայն ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ականին հեռացնելու պատճառներն այլ են, նրան ոչ միայն պետք է հեռացնեին, այլեւ նա իրավապահների տեսադաշտում պետք է հայտնվեր, քանի որ ներքաշվել է կոռուպցիոն գործարքների մեջ, բազմաթիվ քաղաքացիներից գումար է շորթել՝ շինթույլտվությունների համար «վերեւներին» միջնորդելու նպատակով: Ընդ որում, խոսքը մեծ գումարների մասին է՝ 500-700 հազար դոլարի, սակայն խոստումները չի իրականացրել, կոռուպցիոն շղթան ինչ-ինչ պատճառներով ընդհատվել է, եւ նա հայտնվել է Փաշինյանի սեւ ցուցակում։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց...
Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի...
Վաղվանից Երևանում ջուրն ամեն օր կանջատվի
Դեռ փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը,...
Պետական հեղաշրջո՞ւմ
Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...
«Հրապարակ»․ ՍԴ-ում երկու բարձրակարգ դատավոր կա
Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսեց հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով...
×
❮
❯