Հասարակություն

Դո՛ւ մի գնա, ես ընտանիք չունեմ, ե՛ս կգնամ. Լեւոնի վերջին խոսքը

Դո՛ւ մի գնա, ես ընտանիք չունեմ, ե՛ս կգնամ. Լեւոնի վերջին խոսքը

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը խլեց հայորդիներից շատերի կյանքը, ովքեր արիաբար պայքարեցին, կռվեցին թշնամու դեմ ու մեկ վայրկյան անգամ չմտածեցին իրենց կյանքի ու ապահովության մասին։ Այդպիսին էր նաեւ 38-ամյա Լեւոն Մխիթարյանը, ով պատերազմի լուրը լսելուն պես վայրկյան անգամ չվարանեց, կամավոր ներկայացավ Հրազդանի զինկոմիսարիատ.

«Լեւոնին ճանապարհելուց հետո  պարբերաբար խոսում էինք հետը, երբ ասում էր, որ անօդաչու սարք կա, ասում էի՝ հեռախոսը շուտ անջատի, հետո կխոսենք: Հոկտեմբերի 15-ն էր, երբ վերջին անգամ լսեցի Լեւոնի ձայնը: Ասաց, որ վիճակը լավ չի, իրենց դիրքերը արդեն գրավել էին: Խոսեցի վերջացրեցի, բայց անհանգիստ էի, դրանից հետո էլ լուր չունեցանք եղբորիցս: Հետո իմանցանք, որ նա զոհվել ա, երկար ժամանակ եղբորս աճյունը չէր գտնվում, շարունակ փնտրում էինք, վերջապես դեկտեմբերին հայտնաբերեցինք, իսկ հունվար ամսին էլ՝ ԴՆԹ-ով հաստատվեց, որ Լեւոնի դին ա: Հունվարի 25-ին եղբորս հանձնեցինք հողին»,- մեզ հետ զրույցում պատմում էր Լեւոնի եղբայրը՝ Արթուր Մխիթարյանը: 

Լեւոնի ընկերները  ամեն շաբաթ այցելում են նրա շիրիմին, ծաղիկներ բերում եւ վերհիշում այն օրերը, թե ինչպես էին հասցրել մտերմանալ միմյանց հետ. «Լեւոնը եկավ մեզ մոտ, ասաց, որ մենակ ա մնացել: Ընդամենը 3 օր ենք ճանաչել նրան: Միշտ ասում էր, հենց Հարդրութը հետ բերեցինք, ամուսնանալու եմ: Վերջին կռվի ժամանակ, երբ նահանջեցինք, վիրավոր տղաներ մնացին, հրամանատրը ասաց, որ օգնենք բոլոր վիրավորներին: Լեւոնն ընկերոջն ասաց. «Դո՛ւ մի գնա, ես ամուսնացած չեմ, ընտանիք չունեմ, ե՛ս կգնամ»: 20 մետր  առաջ անցավ,  էլ նրան չտեսանք:  Վերեւից սկսեց անօդաչուն աշխատել  ու մենք  թաքնվեցինք»: 

Լեւոնի մայրը՝ տիկին Գայանեն  հույսը չի կորցրել անգամ այն ժամանակ, երբ որդին անհետ կորած է եղել: Մտածել է, որ Լեւոնը Հադրութում աշխատել է, եւ քաղաքին ծանոթ է. «Ինձ շատ խաբեցին, ասում էին, որ Լեւոնս Գորիսում է, ես էլ հավատում էի: Բայց երկար ժամանակ անցավ էլ զանգ չկար Լեւոնից: Ասում էի, ոնց լիներ գոնե 1 անգամ կզանգեր: Հետո մեծ տղես ասաց, որ Լեւոնը զոհվել ա»: 

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image