Հասարակություն

Երկու վարորդ եղբայրներիս տարել են.մեկի գտնվելու վայրը անհայտ է.բերման ենթարկված եղբայրների քույր

Երկու վարորդ եղբայրներիս տարել են.մեկի գտնվելու վայրը անհայտ է.բերման ենթարկված եղբայրների քույր

Հոկտեմբերի 20-ին, երբ Հանրապետության գրեթե ողջ ոստիկանները ներգրավված էին Գյումրիում իրականացվող գործողություններին և բերման էին ենթարկում քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, քաղաքապետարանի շենքի մոտ բախում տեղի ունեցավ ուժայինների և քաղաքացիների միջև։

Այդ օրը ոստիկանները, տարբեր պատրվակով,  բերման ենթարկեցին  բազմաթիվ քաղաքացիների, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների։

Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի  բեռնատար մեքենաների երկու վարորդի` եղբայրներ Էդիկ ու Գուրգեն Ամիրյաններին ևս բերման են ենթարկել։ Նրանց գտնվելու վայրը  հայտնի չէր։

Եղբայրների քույրը՝ Մանան Ամիրյանը, hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ եղբայրներից կրտսերի՝ Գուրգեն Ամիրյանի գտնվելու վայրի մասին տեղեկացել են քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից, որից տեղեկացել են, որ եղբայրը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնում։ Իսկ մյուս` ավագ եղբոր գտնվելու վայրը դեռևս անհայտ է։ Ընտանիքը սպասում է որևէ տեղեկության, սակայն արդեն երկրորդ օրն է, ինչ եղբայրների մասին որևէ լուր չեն ստացել։ Ինչպես քույրը նշեց, անգամ մեկ զանգ եղբայրներից չեն ստացել, չափազանց անհանգիստ են։

Հիշեցնենք, որ այդ օրը ավելի քան չորս տասնյակ քաղաքացի բերման  ենթարկվեց։ Նրանց մի մասի նկատմամբ  քրեական մեղադրանք է առաջադրվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image