Ժամանց

Ֆուտբոլիստի պարտքի մի մասը մարել են, բայց կոնֆլիկտը չի մարել 

Ֆուտբոլիստի պարտքի մի մասը մարել են, բայց կոնֆլիկտը չի մարել 

Ֆրանսիական «ՊՍԺ»-ն մասնակի մարել է մադրիդյան «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին ունեցած վեց միլիոն եվրոյից չորս միլիոնը։ Դա արվել է դատարանի որոշմամբ։ Սակայն կողմերի միջեւ ֆինանսական առճակատումը չի ավարտվել։ Այս մասին հայտնում է L՛Équipe-ն։ Համաձայն հաղորդման, դատական կատարածուների՝ «ՊՍԺ» այցից հետո, ակումբը իրականացրել է պարտքի մասնակի մարում։

Ավելի վաղ, ֆրանսիական աշխատանքային դատարանը «ՊՍԺ»-ին պարտավորեցրել է փոխհատուցել 60,9 միլիոն եվրո՝ ներառյալ աշխատավարձի պարտքը եւ չվճարված տոկոսները։ Հիմնական գումարը վճարվել էր, սակայն դեռեւս վեճի առարկա է շարունակում մնալ երկու միլիոն եվրո։ Բանակցությունները շարունակվում են եւ չի բացառվում, որ դատական կատարածուները նորից միջամտեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image