Սպորտ

Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը

Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որը նախատեսվում է անցկացնել 2029 թվականին։ Սա տարածաշրջանի համար կարևորագույն մարզական իրադարձություններից մեկն է, որն ակնկալվում է մեծ հետաքրքրություն առաջացնել թե՛ երկրպագուների, թե՛ միջազգային հանրության շրջանում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստի ընթացքում նշել է, որ մրցաշարի անցկացումը նախնական ծրագրով նախատեսված է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 100 հազար ֆուտբոլասերի։

Նախարարի գնահատմամբ՝ այս առաջնությունը իր նշանակությամբ երկրորդն է ֆուտբոլի մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո։ Թեև ծրագիրը դեռ վերջնական չէ և կարող է փոփոխությունների ենթարկվել, արդեն իսկ նախանշված է խաղերի բաշխման մոտավոր պատկերը։ Մասնավորապես՝ Երևանում նախատեսվում է անցկացնել մինչև 20 հանդիպում, իսկ Վանաձորում և Իջևանում միասին՝ շուրջ 10 խաղ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image